12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Սեյրան Օհանյանը` Սերժ Սարգսյանին

«Ես գտնում եմ, որ այսօր քանի որ մենք գնում ենք նոր իշխանություն ձևավորելու սահմանդարականությամբ մեզ տրված իրավունքների շրջանակում, ըստ էության, ապացուցում ենք, որ իշխանությունը պիտի փոխնի: Երկար տարիներ իշխանության ղեկին գտնվող համակարգը լճանում է, մտածում են, որ միայն իրենք են ճիշտ, վատ բաները չեն տեսնում, և սրա արդյունքում երկիրը գտնվում է այս իրավիճակում»,-այսօր ասուլիսի ժամանակ […]

Ցրտերն ու բուքը վերադառնում են /տեսանյութ/

Ռուսաստան է վերադարձել սաստիկ սառնամանիք։ Նախորդ ամիս այստեղ ջերմաստիճանը միջինից բարձր էր, իսկ ահա հիմա կենտրոնական Ռուսաստանը սառնամանիքի մեջ է։ Մի ամբողջ շաբաթ ցուրտն ու ձնաբուքն այստես պահպանվելու են։ Մանրամասները՝ տեսանյութում    

Հայ մարմնամարզիկները վերադարձել են մեդալներով

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Բաղդասարյան) Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վրա վարժությունից նվաճել է ոսկե մեդալ: Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը (անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան), հենացատկում նվաճել է արծաթե մեդալ, իսկ նժույգ-թափեր վարժությունում բրոնզե մեդալ: Նշենք, որ առաջնությունն անցկացվել է մարտի 20-ից 25-ը: Հայաստանի Հանրապետությունը […]

Մշակույթի նախարարությունից խոր վշտով տեղեկացնում են

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ մարտի 26-ին, կյանքի 82-րդ տարում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը։ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:  

Քաղաքապետարանից հայտարարում են

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ: Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին: Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է նախապես որոշակիացնել այն տարածքները, […]

Պատվո մեդալ

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ ԱԺ նախագահը արժեւորել է թատրոնի մեծ դերը մշակույթի զարգացման ու պահպանման գործում եւ թատերական գործիչներին մաղթել ստեղծագործական […]

Մեղքս ես էլ պիտի խոստովանեմ. Հ. Բագրատյան (տեսանյութ)

«Մարդիկ կան, որ հետաքրրքվում են, մարդիկ կան ասում են՝ ինչո՞ւ ես է եկել, կաշառքը տուր, գնա: Տարբեր են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով քարոզարշավի ընթացքն, ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներով» առաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ երեկ Շինուհայր գյուղում են եղել, բոլորը եկել էին հանդիպման: «Մի 300 մարդ եկել էին, կանայք էին եկել հիմնականում: Պարզվում […]

Ղազախստանի հավաքականի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում․ պարզաբանում

Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի օդանավի՝ «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջքի հետ կապված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից: Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը հետ […]

«Կարեն Կարապետյանի դեպքով ու LoveArmenia գրածներով».թեժ բանավեճ /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 27-ին « Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչպես են թեկնածուները վերաբերվում օրեր առաջ հրապարակված  ուսուցիչների ձայնագրություններին, որտեղ նրանք ակամա խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար մարդկանց են հավաքագրել, ՀՀԿ- ական պատգամավորության  Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Երեւի շատերը տեղյակ չեն ՀՀԿ –ի կուսակցական կառուցվածքից, եթե իմանային, սկանդալային չէին որակի: Ես ղեկավարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ