12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Վարչապետը ծանոթացել է Գյումրիում տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» ընկերության շենքի շինհրապարակում շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիում հիմնել կարի ֆաբրիկա՝ 700-800 աշխատատեղի ստեղծմամբ: Այդ նպատակով կառավարությունն ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի […]

Ռամզան Քադիրովն ու Միխայիլ Գալուստյանը հումորով պատասխանել են ՆԱՏՕ-ին /տեսանյութ/

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հումորիստներ Միխայիլ Գալուստյանի եւ Դմիտրի Գրաչովի հետ միասին պատասխանել են ՆԱՏՕ-ի մասնագետներին, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ ՈՒՀԱ հաղորդաշարը «Կրեմլի քաղաքական գործիք է»։ Նրանք հումորային տեսանյութ են հրապարակել, որում ՆԱՏՕ-ի հայտարարությունը սադրանք են անվանում։     

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

2017 թվականի մարտի 29-ից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:   Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայով Սայաթ Նովայի պողոտայի  ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն:

ԴԱՀԿ-ից հայտնում են

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտի 20‑ից 24-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2165 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 482 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 18 բողոքի: 2017 թվականի մարտի 20‑ից 24-ը Ծառայության […]

Հայ գործարարը մտադիր է ընդլայնել դեպի Եվրոպա արտահանվող հայկական արտադրատեսականին

Մարտի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է չեխական «Foodish s.r.o.» ընկերության սեփականատեր Կարեն Սարգսյանի հետ։ Ընկերությունը զբաղվում է վերամշակված գյուղատնտեսական ապրանքների ներկրմամբ, փաթեթավորմամբ և մեծածախ առևտրով՝ համագործակցելով Չեխիայի խոշոր ցանցերի հետ։ Գործարարը նախարարին տեղեկացրել է, որ 2016 թվականից «Foodish s.r.o.» ընկերությունը Հայաստանից արտահանում է պահածոներ դեպի եվրոպական շուկա։ Կարեն Սարգսյանը […]

Ինչպե՞ս բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ հասցնելով 80 հազար դրամի

    «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) պատգամավորի թեկնածու առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ես ձեզանից մեկն եմ» կարգախոսով:   «Լինելով ժողովրդի կողքին՝ ես երբևէ չեմ հեռացել քաղաքականությունից: Փորձությունների ժանապարհով անցնելուց հետո եկավ ժամանակը, հասկացանք, որ պիտի մասնակցենք խորհրդարանական ընտրություններին, որ կարողանանք երկրի ապագայի ու ժողովրդի համար փոփոխություններ անել», […]

Ոստիկանությունը զգուշացնում է

ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել հիշյալ դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ: Նույն դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Նարեկ Հարությունյանն իր հերթին մարտի 24-ին, ժամը 22.35-ին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, թե Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում զինված անհայտ անձինք սպառնացել են իր վարորդին՝ […]

«Մի՛ ընտրեք բազազ արտեմներին ու զիմզիմովներին»

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում  ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչների հետ:   Վերջինս շեշտեց՝ օրեցօր տարբեր ապրանքների գներն աճում են, իսկ կենսաթոշակ ստացողը, բնականաբար, չի կարող   «իր գլուխը պահել» այդ խղճուկ գումարով: «Փոխե՛նք մեր կյանքը, արիությո՛ւն ունենանք: Հեռուստատեսությունը բավականին լավ լուսաբանում է բոլոր քաղաքական ուժերին: Մի՛ ընտրեք բազազ արտեմներին ու զիմզիմովներին: Բա […]

Հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, շարժառիթը պարզելու ուղղությամբ: 2017 թվականի մարտի 25-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի նկատմամբ՝ կտրող-ծակող առարկայով պատճառելով մարմնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ