13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Մեզանից չնեղանաք. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

«Գտնվում ենք մի կառույցի մոտ, որը Հայաստանում ամենաչսիրվածն է»,-այսօր ԿԸՀ-ի դիմաց «Ելքի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ի համար ձայն հավաքող տնօրենները դպրոցի տնօրեններ չեն, այլ ձայն հավաքողներ են, շարքային ձայն հավաքողներ: պետական մակարդակով թույլատրված է փող բաժանել Հայաստանում, ամեն ուժին սահմանված է որոշակի չափ: «Քաղաքացին չի վաճառվում»,-ասաց Է. Մարուքյանը, ապա հավելեց, […]

Արվել է առավելագույնը՝ թափանցիկ ընտրություններ ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի գլխավորած պատվիրակությանը: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև առկա կայուն համագործակցությունը և կարևորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության իրականացվելիք առաքելությունը: Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով կոնսենսուսի արդյունքում ընդունված Ընտրական նոր […]

Սեփական երեխաներին դարձրել է զենք. Քաշաթաղից պարզաբանում են

Կառավարության դիմաց այսօր Շաբոյանների ընտանիքն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել։  Ի պատասխան ՀՀ կառավարության դիմաց այսօր տեղի ունեցած՝ Շաբոյանների ընտանիքի բողոքին և հնչեցրած մեղադրանքներին՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմից տեղեկացնում են, թե ինչ վիճակում է գտնվում Շաբոյանների ընտանիքը և ինչպիսի աջակցություն է ցուցաբերվել նրանց: Շաբոյանների ընտանիքը, որպես բազմազավակ ընտանիք, մշտապես գտնվել է շրջանի ղեկավարության ուշադրության կենտրոնում և […]

ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը Զիտան ու Գիտան են/տեսանյութ/

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանն այսօր իրենց երթի ավարտին ԿԸՀ-ի դիմաց հանդես եկավ ելույթով: «Մենք աշխատել ենք ամեն օր, ամենուր, հետևաբար, ունենալու ենք արդյունքներ»,-հայտարարեց նա: Վերջինս նշեց, թե ինչքան քարոզարշավն ավարտվում է, այնքան բոլոր քարտերը բացվում են: Նա հիշեցրեց, որ լրատվամիջոցներով  տարածվում է այն, որ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա են կազմում, ու դա չի […]

Կենտրոնական բանկը պարզաբանում է

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 01-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սպասարկվելու են բացառապես ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները:  

Մարտի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Թերեզա Սարգսյանը և ՀԿԿ պատգամավորության թեկնածու Դմիտրի Ադաբաշյանը: ԹԵՄԱ՝ ԱԺ ընտրություններ. նախընտրական քարոզարշավ. նախընտրական ծրագիր. քարոզարշավի ամփոփում:

Առյուծի բաժինը /տեսանյութ/

Ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունն  ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած  հարցումների՝ կարող է հավաքել ընտրողների ձայների 45,5 տոկոսը: 35,5 տոկոսը   իր քվեն կտա «Ծառուկյան» դաշինքին, մնացած ուժերը միասին կարող են հավաքել 19-20 տոկոս ձայներ:  Այսօր այս մասին «հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Բանախոսը շեշտեց՝ Երևանում և մարզերում […]

Ո՞վ են սրանք, իհարկե` Արտակ Սարգսյան. միջադեպ «Ելքի» երթի ժամանակ

«Ելք» դաշինքի երթի մեկնարկից մի փոքր հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտաարում էր ցուցակի առաջին 3 ներկայացուցիչների անունները, մի քաղաքացի բացականչում էր Արտակ Սարգսյան: «Ելքի» ներկայացուցիչները փորձեցին հեռացնել այդ քաղաքացուն երթից: Henaran.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ում անունն է բարձրաձայն վանկարկում: «Ո՞վ են սրանք, իհարկե, մենակ Արտակ Սարգսյան»,-ասաց քաղաքացին, ով չներկայացավ ու հեռացավ: Մանրամասները` տեսանյութում;

Սերժ Սարգսյանը Մալթայում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին (ֆոտո)

Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է համաեվրոպական քաղաքական ամենամեծ ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի երկրորդ լիագումար նիստին և դրան հաջորդած գագաթնաժողովի քննարկումներին:

Մեկնարկել է «Ելքի» քայլերթը /տեսանյութ/

«Ելք» դաշինքը քիչ առաջ Տերյան փողոցից սկսեց իր ամփոփոիչ քայլարշավը Երևանի փողոցներում: Դաշինքի առաջին 3 համարներն ուղղորդում են շարժումը: Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարում է, որ ելք կա, մյուսներն էլ են այս կոչով դիմում անցորդներին հայսատանը համակած հուսահատության փոսից ելք կա Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ