Մեր «պադլեցները» տենց բան չէին անի. հետախույզի բացառիկ հարցազրույցը /տեսանյութ/
«Ասեցին՝ գերի է պետք, ասեցի՝ հա: Քարտեզը բերին, ասեցին՝ կարաս ցույց տաս որտեղից կարաս բերես: Մի երեք դրվագ ցույց տվեցի ու գեներալները ասեցին՝ երեքն էլ աշխատողա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց լեգենդար հետախույզը, ում անունը և տվյալները հայտնի պատճառներով չենք կարող նշել:
Նշենք միայն, որ նա հետախուզության է գնում որդու հետ միասին: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետախույզը պարգևատրվել է ՀՀ նախագահի «Արիության», ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Ծովակալ Իսակով» «Մարտական Խաչ» մեդալներով:
Հետախույզը հիշում է, թե ինչպես է ծրագիր կազմել ու «լեզու» բերել: Ինչպես է գերել թշնամու բարձրաստիճան սպային. « Էտ լինիայի հրամանատարն էր ինքը, ոնց որ ապառաժ, մի հսկա տղա էր՝ լուլով խփեցի ներքին օրգաններին ու չոքեց: Հետո երբ իջանք ձորը, տղերքը ասեցին՝ բանա ասում: Բացեցինք բերանը ասեց՝ մինապատ ա մեր դիմացը: Հետո որ նորից նստեցինք հանգստանալու, շոկոլադ կերանք ամենքս երկու հատ, առաջուց թուղթը հանեցի ու իրան տվեցի: Սա ասեց՝ շնորհակալ եմ, բայց մեր «պադլեցները» տենց բան չէին անի:
Մանրամասները՝ տեսանյութում: