13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Քանի դատապարտյալ իրավունք ունի քվեարկելու

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմվերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ , արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում պահվող ընտրողների իրավունքներին: Քոչինյանը նշեց, որ ծանր հանացագործություն կատարած անձինք են միայն, որ ընտրելու իրավունք չունեն: « 2017 թվականի ապրիլի 2-ին կազմվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող և ընտրելու իրավունք ունեցող անձանց տվյալները տրամադրվել […]

Ընտրատեղամասի դիմաց հավաքված մի խումբ երիտասարդները փախուստի դիմեցին (տեսանյութ)

Երեւանի թիվ 6/13 ընտրատեղամասը գտնվում է մանկապարտեզի տարածքում։ Եւ հենց դռան մոտ քվեարկության սենյակի մոտ մի խումբ երիտասարդներ էին հավաքված։ Երբ Henaran.am-ի թղթակիցը մոտեցավ նրանց ու հարցրեց, թե ովքեր են՝ արդյոք վստահված անձինք են կամ դիտորդներ, նրանք ուղղակի թողեցին ու հեռացան։ Մեր մյուս հարցերը, թե ինչու են այստեղ, նրանք անպատասխան թողեցին եւ պարզապես շտապ լքեցին […]

Նախագահը այցելել է Հայրենիքի պաշտպանության համար նահատակված Ադամ Սահակյանի ընտանիքին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին: Հանրապետության Նախագահը զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին և իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն կհիշեն և հավերժ կփառաբանեն Ադամի և հանուն Հայրենիքի նահատակված […]

Հերոս Ադամի եղբոր պոռթկումը

Ադամ Սահակյանի եղբոր՝ 8-ամյա Սամվել Ալեքսանյանի հեղինակած բանաստեղծությունը՝ նվիրված Հերոս Ադամի հիշատակին: Խաղաղ երկինքն է պղտորվել, Եւ հավաքվել են դաժան ամպեր Արդյո՞ք երկիր իմ Նաիրյան, Դու պատրա՞ստ ես սուր մաքառման:     Գիտեմ կգան օրեր բարի Եւ կհաղթի սուրը հայի Խաղաղություն հայոց երկրին Եւ աշխարհի մանուկներին:  

Սպառնացել է վստահված անձին /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 9/31 ընտրատեղամասում արձանագրվել է միջադեպ. ՀՀԿ-ի վստահված անձը սպառնացել է «ԵԼՔ»-ի վստահված անձին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Գոհար Կարապետյանը` ընդգծլով, թե ՀՀԿ-ական վստահված անձը ոչ միայն սպառնացել է «ԵԼՔ»-ի վստահված անձին, այլեւ դրսում կուտակումներ է ստեղծել` փորձելով ուղղորդել քաղաքացիներին ընտրություն կատարելու հարցում: Ընդգծենք, որ հանձնաժողովի […]

18:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 1317 հաղորդում

02.04.2017թ. ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1317  հրապարակում:  Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են  քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական,  քվեարկության սենյակների կահավորման,  սարքավորումների գործարկման, տեղամասերում  հերթերի  առաջացման, քվեախցիկների  տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ  խնդիրներին,  որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ   ընտրական […]

1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի արդեն քվեարկել է

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.93 տոկոսը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը: «Ժամը 17:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի»,- հայտնեց Սմբատյանը: Թիվ 1 ընտրատարածքում քվեարկելու […]

Ոստիկանությունը պարզաբանում է

www.hayeli.am կայքում հրապարակվել է հոդված, համաձայն որի՝ ռուսաստանցի դիտորդ Ռոման Ուդոտը թիվ 5/2 ընտրատեղամասում նկատել է, թե ինչպես են ոստիկաններն ուղղորդում ընտրողների մի խումբ, որոնք ընտրության են եկել ժամանակավոր գրանցման փաստաթղթերով: Ըստ դիտորդի՝ փաստաթղթերը պաշտպանված չեն և ցանկության դեպքում այդ մարդիկ կարող են քվեարկել անսահմանափակ անգամ: Ռոման Ուդոտը նաև նշում է, որ այդ ընտրատեղամասում ռեյտինգային […]

Պարզվել են թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու ահազանգի հանգամանքները. ընտրողն ակնոցը թողել էր քվեախցիկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու վերաբերյալ ահազանգի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում այսօր նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին: Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված