«Ժողովուրդը իր ձայնը տվեց ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, որոնք իրարից չեն տարբերվում»
«Ընտրություններն անցան այնպես, ինչպես անցան… Ես, իհարկե, հետևել եմ ընտրությունների ընթացքին: Ժամը ութից հետո եղա 8/1 տեղամասում, հաշվարկի ընթացքում այնտեղ էի: Փաստորեն, ընտրությունը այդ տեղամասում անցավ հնարավորինս օրենքին համապատասխան, սակայն, իհարկե, կային որոշ անճշտություններ, որոնք, չգիտեմ՝ որքանով կարող են ազդել ընտրությունների արդյունքի վրա: Դժվարանում եմ այս պարագայում ճիշտ բառը գտնել, բայց կարող եմ ասել՝ […]