30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խորհրդարանում ընտրություններ են (ֆոտո)

Ազգային ժողովում այս պահին ընտրում են մշտական հանձնաժողովների 9 նախագահներին: 12 հանձնաժողովը ՀՀԿ-ի առաջարկությամբ կրճատվեց ու դարձավ 9: Հանձնաժողովի նախագահների թեկնածուներից 6-ը ՀՀԿ-ից են, իսկ 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից:

Մինչև քվեարկությունը  բոլոր ինը հանձնաժողովների նախագահների թեկնածուները ելույթ ունեցան՝ ներկայացնելով իրենց տեսլականը:  Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ն առաջարկել է Արմեն Աշոտյանի թեկնածությունը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի թեկնածությունը:

«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջարկվել է Վարդան Բոստանջյանի թեկնածությունը, Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում առաջադրվել է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի թեկնածությունը, Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությունը, Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը, իսկ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությունը: Հանձնաժողովի նախագահի թեկնածուների ելույթներից և նրանց ու մյուս պատգամավորների հարցուպատասխաններից հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ քվեարկությունն իրականցվելու է ինը քվեաթերթիկներով:18579369_1308943985820748_114175023_n 18624487_1308944012487412_166415816_n 18623076_1308944049154075_1620044998_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ