Թուրքիան տանկեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին
Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) սահմանամերձ Քիլիս նահանգ են ուղարկել 5 տանկ: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ այժմ Քիլիսի նահանգի հետ սահմանակից սիրիական Աֆրին շրջանը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ: Իսկ վերջիններիս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ և պնդում, որ նրանք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը: Նշվում է, որ տանկերը դիրքավորվել են հենց սահմանի դիմաց: […]





































