10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Մխիթարյանի ձեռքինը գավա՞թ էր, թե՞ ծաղկաման /տեսանյութ/

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ում զվարճալի հոլովակ է հրապարակել իր, ամուսնու   եւ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ:

Վերջիններս հանդիպել են  Երեւանում եւ շարունակել համացանցում մեմ դարձած ծաղկաման-գավաթի թեման: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդի» տարած հաղթանակից հետո, Գարիկ Մարտիրոսյանի կինը Հենրիխ Մխիթարյանի՝ գավաթը ձեռքին լուսանկարի տակ զվարճալի մեկնաբանություն էր արել:

«Գարի՛կ, ես քեզ խնդրում եմ, խոսիր Հենրիխի հետ, ես շատ եմ ցանկանում ունենալ այդ ծաղկամանը», –  ասում է  Գարիկ Մարտիրոսյանի կինը, իսկ ամուսինը պատասխանել է տիկնոջը.  «Դա ծաղկաման չէ, դա Եվրոպա լիգայի գավաթն է, դու հասկանո՞ւմ ես»:

 Մանրամասները՝ տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ