«Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով»
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ելույթով է հանդես եկել «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի բացման ժամանակ. ««Հայաստան-սփյուռք» համաժողովները կարևոր հարթակ են դարձել Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման և մեր ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչման և առնչությունների ընդլայնման համար: Այսօր մեզ հայրենիքում համախմբել է մեր ընդհանուր պատասխանատվությունն ու մտահոգությունը […]





































