17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անընդունելի է «Դաշնակցությանը» կասկածել այլասիրության մեջ

«Այնպես չէ, որ Հայաստանը իշխանությունների անունից մեկ ձայնով կարող է խոսել, և ոչ էլ Սփյուռքն է կարող մեկ ձայնով բոլորի անունից խոսել: Շատ հիմնախնդիրներ կան, բայց չի կարելի ասել, որ բոլորն են այստեղ բարձրաձայնվում, մի շարք հիմնախնդիներ բարձրացվում են, որոշներն էլ՝ ոչ», – այսօր Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Խոսելով ռուսերենի հայեցակարգից՝ Կիրո Մանոյանն ընդգծեց. «Ես կարծում եմ, որ այդ բացասական արձագանքը սխալ է հասցեագրված՝ սկսած դաշնակցությունից և անձից: Խեղաթյուրվում է խնդիրը, քանի որ ոչ ոք չի ասում, թե ռուսերենը պետական լեզու դառնա, բայց պետք է ընդունենք, որ անհրաժեշտ է, որ կրթական համակարգում բարձր մակարդակի լինեն օտար լեզուները, այդ թվում՝ ռուսերենը:

Անընդունելի է «Դաշնակցությանը» կասկածել, որ կարող է այլասիրության քաղաքականություն վարել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ