Սպասվում են տեղումներ
Այսօր ցերեկը, վաղը և դեկտեմբերի 14-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Դեկտեմբերի 12-13-ին Երևանում սպասվում է կարճատև անձրև։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր գոտում մառախուղ կդիտվի։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12, գիշերը` 2-4 աստիճան տաքության սահմանում։





































