31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել […]

Հայ երիտասարդի գեղեցիկ կատարումը ռուսական «Голос»-ում /տեսանյութ/

Ռուսական «Голос» նածագծի մենամարտեր փուլում Զաալի Սարկիսյանն իր ելույթով հիացրել է իր մարզիչ Ալեքսանդր Գրացկիին: Նա և Մարիաննա Սավոնը կատարել են Անդրեա Բոչելիի « Vivo per lei » հայտնի երգը: Այնուամենայնիվ, վերջինս նախագծում թողեց Մարիաննային:

Իշխանություններն ամեն կերպ պնդում են, որպեսզի ազատականացման երկխոսությունն օր առաջ սկսվի. Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման  երկխոսության մեկնարկի համար կան որոշակի պայմաններ, և խնդիրն, ըստ նրա՝ նախ և առաջ եվրոպական գործընկերների քաղաքական կամքի մեջ է։ Նրա խոսքով՝ Եվրոպան լուրջ միգրացիոն խնդրի առջև է կանգնած, իսկ, օրինակ՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզաների ազատականացումից հետո այդ երկրների […]

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 5 վիրավոր

Վանաձորում այսօր` նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «Գռանդ Չեռոկի» մակնիշի ավտոմեքենաները, վերջինս բախվել է էլեկտրասյանը: Վթարի հետեւանքով երկու վարորդներն ու նրանց մեքենաներում գտնվող երեք ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վիրավորներից 3-ը «ՎԱԶ-21099»-ից են, 2-ը` «Գրանդ Չերոկի»-ից: Վիրավորներից մեկը […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

Նոյեմբերի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծի այգում: Ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը և Հարություն Կարապողոսյանը: Դեռևս 2013թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգված հանգստի գոտին ծառատունկի ընթացքում համալրվել է նոր տնկիներով: «Բոլորն են հիշում, որ […]

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

  Նոյեմբերի 13–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն  «Տապան» էկո-ակումբ  հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանը,  «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը  եւ  «Հայկական բուսաբանական ընկերություն»  հ/կ փոխնախագահ Գոհար Օգանեզովան: ԹԵՄԱ՝    10 տարի շարունակ  երկարաձգվող  «ԳՁՕ  կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի  նախագծի չընդունելու դրդապատճառները. շրջակա միջավայրին եւ մեր պետական անվտանգությանը լրջագույն վնասներ պատճառելու հետեւանքները:

Միանշանակ պիտի շուտով խառնվի ոստիկանությունը

Ուսանողական ցանկացած պոռթկում պիտի նորմալ ընդունվի բոլորի կողմից ,հատկապես երբ հարցը բանակին է վերաբերում: Նորմալ է նաև այն փաստը, որ ուսանողների և փորձառու քաղաքական գործիչների հանդիպումների ժամանակ ,քաղաքական գործիչների հարցադրումներն ու պատասխաններն էլ ավելի հստակ,կշռադատված և կոնկրետ պետք է լինեն :Բայց ցավալի է այն ,որ կրկին հասարակությունը չունեցավ այն ընդդիմադիր դաշտի օգնությունը,որը հարցն ավելի իրավական […]

Տատը ողջ-ողջ այրել է թոռանը /տեսանյութ/

Ղազախստանի Դուբրովնոե գյուղի 62-ամյա բնակչուհի Լյուբով Ռուսալիեւան վառարանում ողջ-ողջ այրել է իր նորածին թոռնուհուն։   Ստացած վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել է։ Նշվում է, որ փոքրիկի մայրն  այդ պահին խանութում է եղել ավագ որդու հետ։ Տուն վերադառնալով՝ տղան առաջինն է տեսել վառարանում այրվող քրոջը։   Հայտնի է, որ Ռուսալիեւան միշտ հարբեցող է եղել, բայց թոռնուհուն սպանելուց առաջ որոշել […]

«Մեր թշնամին անկանխատեսելի է». ազատամարտիկ Մալականի կոչը/տեսանյութ/

«Մեր թշնամին անկանխատեսելի է, անկառավարելի և անակնկալներով լի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական): Ազատամարտիկը հորդորում է հայ ժողովրդին` մանկապարտեզներից սկսած հայրենասիրություն քարոզել.«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի ու զենքը ձեռքից չգցենք, որ մեր ինքնությունը որպես հայ պաշտպանենք»: Մանրամասները` տեսանյութում:

Արտակարգ դեպք Մխչանում. ծեծկռտուք, հնչել են կրակոցներ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ