04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կանադա

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգներից մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում անցկացվող ՄԱԿ խաղաղարարության նախարարական համաժողովին։ Այս ձևաչափով անցկացվող համաժողովը խաղաղարարությանը նվիրված խոշորագույն հավաքն է, որին մասնակցում է շուրջ 80 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ։ Մինչ համաժողովի բացման արարողությանը մասնակցելը, հայկական պատվիրակությունը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի […]

Առցանց պատերազմներ. Ադրբեջանի ԱԳՆ-ը, ամերիկահայ գործիչը եւ ահաբեկչության մեղադրանքը

Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին։Սակայն այժմ կարծես թե այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Վերջերս Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը Թվիթերի իր պաշտոնական էջում որոշեց անձնական մեղադրանքներ ներկայացնել ամերիկահայ հայտնի գործիչ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանին՝ […]

Բրեժնևի վերաբերյալ էլ, չգիտեմ, ինչ պատասխանեմ. վարչապետը՝ Փաշինյանին

Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախ ընթերցեց վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած պատասխաններից մեկը, որ վերաբերում էր հարցին, թե արդյոք ինքն էլ է կարծում, որ նախագահ Սարգսյանն անփոխարինելի է: «Մենք բոլորս և նաև Սերժ Սարգսյանը մարդ է, և խորհրդարանում դեռևս շրջանառության մեջ դրված չէր Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու մասին […]

«Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանություն է տեղի ունեցել դատապարտյալների միջեւ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ: Այսպես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ 25.06.2017թ.-ին Հրազդան ՔԿՀ-ում վիճաբանություն […]

Պատգամավորը՝ վարչապետին. Մի մարդու խոստացաք սոնոգրաֆիկ ապարատ, խնդրում եմ, տվեք

«Դուք նախընտրական հանդիպումների ժամանակ Սառնաղբյուր գյուղից մի մարդու խոստացաք սոնոգրաֆիկ ապարատ, խնդրում եմ, տվեք»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին: «Ո՞ւմ եմ խոստացել»,-հարցրեց վարչապետը: Պատգամավորն էլ նշեց, որ վարչապետը դահլիճում է խոստացել, հավանաբար չի հիշում, դրա համար է ինքը հիշեցնում: «Ես ընդհանրապես դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ, չեմ […]

«Սասնա ծռեր»-ի անդամը կմնա կալանքի տակ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստում «Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նա իր միջնորդությամբ հիմնավորեց, որ իր պաշտպանյալը ազատության մեջ գտնվելով չի խոչնդոտի դատավարության […]

Նոյեմբերի 1-ից դադարեցվել է մայրաքաղաքի ջրային կառույցների աշխատանքը

Հերթական տարեշրջանի ավարտով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը: Տեխնիկական հանգույցներն ու համակարգերը կպահպանվեն ձմեռային հատուև ռեժիմով: Ջրային կառույցները կվերագործարկվեն գարնանը: Նշենք, որ ողջ տարեշրջանի ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են առանց խափանումների և սահմանված ժամանակացույցով:  

Դպրոցական պայուսակը գրքերով կշռում է մոտ 5 կգ. պատգամավորն ուսումնասիրել է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վերջերս ուսումնասիրություն է արել դպրոցական սուսավարկերի վերաբերյալ: Պարզել է, որ 6-րդ դասարանի աշակերտի դպրոցական պայուսակը բոլոր դասագրքերով կշռում է մոտ 5 կիլոգրամ:  Նա նաև ընդգծեց, որ աշակերտները շատ ժամանակ են անցկացնում պլանշետների դիմաց, ապա հարցրեց, թե երբ են այդ բոլոր դասագրքերը էլեկտրոնային տարբերակի […]

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 16–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն  «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետներ Ծովինար Կոստանյանը եւ Արման Ղուկասյանը: ԹԵՄԱ՝    «Ազգ-Բանակ» հայեցակարգը քննադատելու նպատակով Սորոսի հիմնադրամից ստացած գրանտներ. Սորոսի հիմնադրամի գործունեությունը մեր ազգային արժեքների, անվտանգության եւ ինքնիշխանության համակարգերը վնասելու  որպես  հովանավոր:

Թուրք-քրդական բախումներ. թուրքական կողմն ունի կորուստ

Նոյեմբերի 15-ին առավոտյան Թուրքիայի Աղրը նահանգի Էլեշքիրթ (Ալաշկերտ) շրջանում կրկին թուրք-քրդական բախում է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝  Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը նշյալ շրջանում ռազմական գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Գործողության ժամանակ  սպանվել է ժանդարմերիայի 1 աշխատակից, որը պայմանագրային զինծառայող էր: Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ