06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Վտանգավոր է». ովքեր են այսօր արտագաղթում

«Առաջ գնում էին նրանք, ովքեր սոցիալապես ապահովված չէին, այսօր այն երիտասարդները, որոնք գնում են, գնում են ոչ թե այն բանի պատճառով, որ օրվա հացը չեն կարողանում վաստակել, այլ իրենց ապագան չեն տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա՝ այսօրվա արտագաղթողների մեծ մասը չի ուզում տեսնել այս քաղաքակրթական ընտրության մեջ իր ապագան: «Նրանք ավելի քաղաքակրթական ընտրության մեջ են իրենց ապագան տեսնում: Գնում է ապագա սերուցքը, գնում են նրանք, ովքեր որոշակի գիտելիքներ ունեն, ովքեր  աշխատելու ցանկություն ունեն, չեն գնում նրանք, ովքեր բանի  պետք չեն»:

Ռ. Բաբայանի խոսքով՝ սա վտանգավոր է, ու սրա դեմը պետք է առնել պարտադիր փոփոխություններով: «Դա կարող է լինել և իշխանության կողմից, և ինչու չէ նաև ընդդիմության, մեկը մյուսին չի խանգարում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ