Հայաստանը 2024 թվականին նախագահելու է Եվրասիական տնտեսական միության մարմիններում։
Որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն՝ նախագահությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբուբենի կարգով։ Անցած տարի նախագահել է Ռուսաստանը։ 2024 թվականի հունվարի 1-ից հերթը Հայաստանինն է:





































