Եհովայի վկաները Երեւանի փողոցներում շարունակում են իրենց ազգակործան քարոզչությունը /Տեսանյութ/

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը. «Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` CHP-ն ունի նոր ղեկավար: Պարտության խորհրդանիշ Քեմալ Քըլըչդարօղլուին քեմալական կուսակցության նախագահի պաշտոնում կփոխարինի Օզգյուր Օզելը: Բոլոր քաղաքական ճակատամարտերում պարտված Քըլըչդարօղլուն, հավանաբար, աստիճանաբար կհեռանա քաղաքականությունից, իսկ իր ղեկավարած ուժը նոր մեկնարկի հնարավորություն կստանա: Մեզ համար մեծ փոփոխություն չէ, քանի որ կուսակցությունը Հայաստանի ու հայության հարցերում գրեթե ոչնչով […]
Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Իրականում դրանից մեր խնդիրը չի փոխվում՝ պատրաստվել կրկին ազատագրելու Արցախը թշնամական բռնազավթումից։ Որքան շուտ կհասկանանք և արագ կձևակերպենք այդ խնդիրն ու դրա լուծմանը հասնելու ծրագիրը և ճանապարհային քարտեզը, այնքան շուտ մեր բանակը կրկին զորահանդեսով կանցնի Ստեփանակերտով։ Իսկ մինչ այդ թշնամին էլի […]
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Երեկ իմ կողմից տարածված հայտարարության առիթ հանդիսացավ, աշխարհահռչակ իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Իոաննիսյանի, ներեցեք՝ Կիրակոսյանի կողմից կատարված գրառումը, որով նա, իբր դեմ է իմ դեմ առաջադրված մեղադրանքին։ Գրառման մեջ, նա նշում է ․ «Դատապարտում եմ Ավետիք Իշխանյանի անզուսպ ու, իմ կարծիքով, անպատասխանատու գրառումը»։ Սրանից հետո, նոր ձևեր է […]
Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր): Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5°C է: Եղանակի կանխատեսում 2023թ. նոյեմբեր ամսվա համար. oդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է` նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ:
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Արցախից բռնի տեղահանված և Մասիս համայնքում վերաբնակեցված մի խումբ փոքրիկներ իրենց ծնողների հետ և ուղեկցությամբ Բարեշնորհ Աշոտ սրկ. Սարոյանի, այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան: Այս մասին տեղեկանում ենք Տեր Զարեհ քահանա Աշուրյանի ֆեյսբուքյան հանրագրից: Երեխաներին դիմավորեցին և հյուրընկալեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և Համերգային բաժնի ղեկավար […]
1991 թվականին ԽՍՀՄ փլուզմամբ տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները հանգեցրին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից իր ռազմական դոկտրինի վերանայմանը և դրա հարմարեցմանը նախկին ԽՍՀՄ հարավային շրջաններում և Բալկաններում նեոթուրքական խնդիրներին: 1974 թ․ Հյուսիսային Կիպրոսի բռնակցումից հետո թուրքական զինված ուժերն ակտիվորեն ներգրավված էին տարբեր զինված բախումների կազմակերպման մեջ, իսկ թուրքական զինված ուժերի սահմանափակ զորակազմն անմիջականորեն մասնակցում էր ՆԱՏՕ-ի […]
Նոյեմբերի 6-ին, ժամը 00։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1978 թ․) դուրս […]
Կառավարության շենքի անվտանգությունն ուժեղացնելուց և շենքի առաջին հարկի պատուհանները ճաղավանդակներով պատելուց հետո հերթը հասել է Արարատ Միրզոյանի ղեկավարած Արտաքին գործերի նախարարության շենքի անվտանգությունն ուժեղացնելուն։ Այդ նպատակով Կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 57 միլիոն դրամ, որով ԱԳՆ շենքի համար կգնվեն նոր, գերժամանակակից անվտանգային համակարգեր։ Նշենք, որ ԱԳՆ-ի համար գերժամանակակից անվտանգային համակարգեր են գնում այն դեպքում, երբ […]
Բռնապետեր Ալիևն ու Էրդողանը կրկին կգովաբանեն 1915 թվականին Հայոց ցեղասպանությունն իրականացրած Էնվեր և Թալեաթ փաշաներին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ցեղասպանությունները միշտ երևան են գալիս ոճրագործների անպատժելիության պայմաններում։ Ալիևն ու իր հանցագործները մի օր թանկ են վճարելու այս ցեղասպանության համար»,- վստահ է Արտակ Բեգլարյանը։