Տեր, գթա մեղավորիս և ընդունիր, ինչպես անառակ որդուն
Քեզ եմ ցանկանում, բարերա՛ր Տեր, և փափագում եմ իմ գթած Հորը. գթա՛ մեղավորիս և ընդունի՛ր, ինչպես անառակ որդուն: Հագեցրո՛ւ իմ քաղցը Քո սիրով և առատաբուխ շնորհովդ լցրո՛ւ իմ ծարավը, քանզի միշտ առ Քեզ մոտենալ եմ կամենում և ցանկանում եմ Քեզ նայել հարաժամ, Քո շնորհներն եմ փափագում մշտապես և հանապազ Քո ողորմությանն եմ կարոտում: Պատժվածների հետ […]





































