Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ)
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանն այսօր շնորհակալություն հայտնեց «Ելք» խմբակցությանը, որ կազմակերպել են խորհրդարանական լսումներ «Մարտի 1-2ի իրադարձությունների» վերաբերյալ: Նա հերթով անդրադարձավ մինչ իրեն հնչած տարբեր գնահատականներին: Արտահերթ դրության մասին նախագահի կողմից հրամանագիր ընդունվելն առանց նախագահի հրամանագրի Կոստանյանն ասաց, որ դա բխում էր Սահմանադրությունից, նախագահն, ըստ օրենքի, իրավունք է ունեցել ելնելով […]
Աղոթքը այն ուժն է, որը մեզ ցույց է տալիս աստվածային Սիրո ճանապարհը։ Իսկ Սիրո Ճանապարհի վրա գտնվողը երբեք առանձին չի մնա: Աղոթեցեք, սրտանց աղոթեցեք և Աստված ձեզ ցույց կտա առողջության, համերաշխության, հասկացողության, արդարության, մաքրության, հայրենասիրության, ծնողասիրության, անկեղծ ու անշահախնդիր ընկերության ճանապարհը: Ամեն: Տեր Հովսեփ Ավագ քհն. Հակոբյան
«Խորապես ցավում եմ, զղջում եմ, որ ձեր հարազատների, ձեր երեխաների փոխարեն չգնդահարվեցինք մենք՝ շարժման առավել երկարատև հատվածի մասնակիցներս»,-այսօր «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա նշեց, որ այսօր կանգնած ենք այս դաժան սպանության առջև: Դիմելով «Ելքին»՝ նա հուշեց, որ իշխանությունները «մարտի 1-ից» առաջ էլ, հետո էլ տիրապետում են հարցերը զենքով […]
Դերասան Վարդան Հովսեփյանը այսօր ամուսնացել է։ Նա ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել՝ դրան կից գրելով. «Սկսվեց»: Հիշեցնենք, որ Վարդան Հովսեփյանն ու Կարինե Նուրիջանյանը նշանադրվել են նախորդ տարի:
Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց: Եգորյանը նշեց, որ դատարանը պետք է թույլատրի Ժիրայր […]
«Ռորեբրտ Քոչարյանն ամեն ինչի մասին պատմելով՝ խոսում էր առաջին դեմքով»,-այսօր «Մարտի 1-2 իրադարձությունների» վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ակտիվիստ Վարդգես Գասպարին: «Խոսում էր այնպես, ինչպես ինքն է ականատես եղել, այսինքն՝ ինքն է տեսել, ոչ թե իրեն պատմել են»,-նշեց նա: Գասպարին հարցրեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին, թե արդյոք սա […]
Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը: Հստակեցվել է, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, […]
Պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Հովհաննիսյանը, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական […]
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝ Գառնիի համայնքապետը «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն չի տվել։ Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի առջև շինարարություն է իրականացնում Գառնի գյուղի բնակիչներից մեկի մասնավոր ընկերությունը: Նախատեսվում է այնտեղ տեղադրել շարժական տաղավարներ: «Եթե ժամանակավոր փայտյա կառույցն ապօրինի է, մենք […]
























