25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հարության Ավետիսն ազդարարող Պատարագից հետո Երևանում կանթեղներով ու մոմերով երթ կանցկացվի

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մարտի 31-ին Ճրագալույցի Պատարագից հետո կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ երթի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը: Իսկ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու […]

Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

 Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 31-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:   Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 477.50 դրամ նվազագույն և 479 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 481 դրամ նվազագույն և 482 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 586 դրամ նվազագույն և 589 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 594 դրամ նվազագույն և 600 դրամ առավելագույն փոխարժեքով:  […]

Ռուսական «Մանկական ձայն»-ում Ռոբերտ Կասյանը չանցավ հաջորդ փուլ /տեսանյութ/

Ռուսական  «Առաջին»  ալիքով  շարունակվում է «Մանկական Ձայն» նախագծի «մենարտեր» փուլը: Պելագեյայի թիմում ելույթ ունեցան Ռոբերտ Կասյանը, Անգելինա Գալեցկայան և Անտոն Մելնիկովը՝  երգելով Volare հայտնի երգի Gypsy Kings-ի տարբերակը: Պելագեյան ընտրեց Անգելինային:

«Հայաստանում իշխանափոխությունը ո՞նց կարող է գետնին գցած լինել»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասում է, որ եթե ապրիլի 9-ին կառավարության լիազորությունը դադարում է, ուրեմն իշխանություն ը չի գործելու: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ապրիլի 9-ից մեկ շաբաթվա ընթացքում, երբ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոն չի ունենալու, իշխանությունը գցած է լինելու փողոցում, մնում է այն վերցնել: «Ապրիլի […]

«Փաշինյան ջան հիմա տեսնինք քո տղամարդկությունը»

Արդեն հայտնել ենք, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին  տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ «Քայլենք գը դեպի Երևան` Ազատության հրապարակ»,-գյումրեցիներին է դիմում Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը քայլելու է 14 օր` 200 կմ  և անցնելու է 5 խոշոր քաղաքներով. «Սա արշավ է ընդդեմ ստի […]

Կքայլի 200 կմ ու կպայքարի Սերժ Սարգսյանի դեմ. Նիկոլ Փաշինյանը տվեց 14 օրյա քայլարշավի մեկնարկը

Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին  տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ Այս առնչությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրիից Երեւան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։ 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը […]

Ֆրանսիայում կրակել են ադրբեջանցի լրագրողի ու նրա կնոջ վրա․ կինը մահացել է

Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովը զինված հարձակման է ենթարկվել: Կրակել են նրա կնոջ ու իր վրա։ Դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական Թուլուզ քաղաքում: Հարձակման հետևանքով մահացել է Նամազովի կինը, իսկ լրագրողի վիճակը գնահատվում է ծանր: Նամազովը, որն իր հայրենիքից փախել էր 2010 թվականին, Ադրբեջանում ազատազրկման է դատապարտված եղել երկրի Զինված ուժերում զինվորների […]

«Հակասություններն անխուսափելի են»

«Ազգային ժողովում, անկախ քաղաքական ուժի անունից, վերջին 10-15 տարիների ընթացքում իրական ընդդիմություն չի եղել»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը: Նա նշեց, որ անուններ չի ցանկանում տալ, լավ որակներով կարդին մարդիկ կան, սակայն որ լիովին ընդդիմադիր գործունեություն են ծավալել, չկան: «Այստեղ է  կարգին մարդու ու քաղաքական խաղերի հակասությունը»,-նշեց նա, ապա հավելեց, որ […]

Այսօր Ավագ շաբաթ է. ճրագալույցի պատարագից հետո սկսվում է Սուրբ Հարության տոնը

Ավագ շաբաթը Հիսուսի կողմից դժոխքի ավերման և արդար հոգիների ազատման հիշատակության օրն է: Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր:  Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Մարդիկ վառված ճրագներ են […]

Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ