Դաժան կադրեր. բժիշկները դեմ են աբորտին /տեսանյութ/
Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված հանրահավաքի մասնակիցները որոշեցին շարժվել ու գրավել Ֆրանսիայի հրապարակը: Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություններ էր տարածել ու ասել, որ փողոց փակելը ուրիշների ազատ տեղաշարժվելու իրավունքն է խոչընդոտում ու կարող է իրավական հետևանքներ ունենալ: Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով զգուշացում տվեց: Ամեն դեպքում նրանք շարժվեցին դեպի […]
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների հատկացված դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ 14 մեղադրյալների մասով: Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել,որ 2009-2016թթ. ընթացքում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ մշակել են դրամաշնորհային […]
Հղիության մասին լուրերից հետո Սոս Ջանիբեկյանի ընկերուհին՝ հաղորդավարուհի եւ ոճաբան Մադոննա Հարությունյանն առաջին անգամ լոսանկար է հրապարակել: Իր Instagram-ում Մադոննան տեղադրել է մի լուսանկար, որում ամբողջ հասակով է կանգնած: Հաղորդավարոհու հագին ծաղկավոր զգեստ է, որի տակից երեւում է նրա կլորացած փորը:
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր ու «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը պատրաստվում են շրջափակել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը, որտեղ վաղը ընթանալու է կուսակցության խորհրդի նիստը: Նիստին, ինչպես ավելի վաղ ենք տեղեկացրել, կուսակցության գործադիր մարմինը պիտի ներկայացնի Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում: Քաղաքացիները ժամ հարցրին, Փաշինյանը նշեց՝ կճշտի, […]
Մի քանի օր շարունակ ԵՊՀ-ում փորձ է արվում սադրանքներ իրականացնելու, սակայն բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել անկառավարելի վիճակից, ինչպես նաև չխաթարվեց բնականոն դասապրոցեսը։ Բայց այսօր՝ ժամը 15.30-ի սահմաններում, մոտ 120-130 հոգի՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին ԵՊՀ տարածք՝ թմբուկներով և գոռոցներով պարալիզացնելով բուհի բնականոն գործունեությունը։ Հասկանալով, որ իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ ԵՊՀ անվտանգության աշխատակիցները […]
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին բռնաբարելու դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։ 2018 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11:05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ 31-32 շաբաթական հղիությամբ կենտրոն հետազոտության է դիմել Լոռու մարզի բնակչուհի՝ ծնված 2004 թվականին։ Ձեռնարկված անհետաձգելի […]
Այսօր Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը պաշտոնապես մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» (ԷԱՀՀ) ծրագիրը` Հայաստանում էներգետիկ աղքատության հաղթահարման գործընթացում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը խթանելու նպատակով: Ծրագրի մեկնարկային համաժողովին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ` Գրեգորի Ցուրիսը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման […]
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր ու «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ քիչ առաջ դիմեց ՀՀ բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերին: Նա համերաշխության ձեռք մեկնեց ՀՀ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին, բոլոր նրանց, ովքեր երբևէ պայքար են մղել Սերժ Սարգսյան ու նրա ապօրինի իշխանության դեմ: «Մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, կռվել ենք, երբեմն վիրավորել […]
Ոչինչ ավելի հազվադեպ չի լինում, քան կատարյալ անկեղծությունը ծնողների և երեխաների միջև: (Ռ. Ռոլան)
























