15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

«Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախեւառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր».Արա Բաբլոյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է , որ այս գիշեր հանդիպել եւ զրուցել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախեւառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, եւ ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»,- […]

Լարված իրավիճակ. փողոցներ են փակվում (տեսանյութ)

Ցուցարարները փակել են Երեւանի կենտրոնական Կորյունի փողոցի եւ Տերյան փողոցի խաչմերուկը: Մի մեծ խումբ ուսանողներ էլ այս պահին հավաքված են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ շուտով այնտեղից եւս երթ կսկսվի: Նրանք վանկարկում են՝ «դասախոս, միացիր»: Այս պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում Նոր Նորքում, Աջափնյակում, Օրբելի փողոցում:  Հիշեցնենք, որ երեկ՝ […]

Կալանավորվել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը

Երեկ` ապրիլի 22-ի երեկոյան կալանավորվել է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Վոլոդյա Ավետիսյանի որդին Նորայր Ավետիսյանը: Որդու փոխանցմամբ`Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ապրիլի սկզբից նստացույց էր հայտարարել Ազատության հրապարակում և պայքարում էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Լիտվան կոչ է անում ազատ արձակել Հայաստանում ցույցերի ժամանակ ձերբակալվածներին

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:  «Լիտվան ուշադիր հետևում է Հայաստանի իրավիճակին տեղի ունեցող ցույցերի համատեքստում և իշխանություններին ու ցուցարարներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և կառուցողական երկխոսություն սկսել: Խաղաղ ակցիաների իրավունքն իրացնելու համար ձերբակալվածները պետք է անմիջապես ազատ արձակվեն», – գրել է նա Թվիթերի իր էջում:

Առաջնորդը դու ես. առանց լիդերի պայքարը շարունակվում է

Այսօր վաղ առավոտից ցուցարարները շարունակում են քաղաքակացիան անհնազանդության տարբեր ակցիաներ իրականացնել: Դասադուլ են անում, շատերը միացել են գործադուլ անելու կոչերին, ապրիլյան պատերազմի հերոսներն են մասնակցելու երթերին և այլն: Երեկ, հիշեցնենք, առավոտյան հանդիպեցին վարչապետ Սերժ Սարգսյանն ու Իմ քայլը նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումը տևեց մի քանի րոպե, քանի որ Փաշինյանն ասաց՝ ինքը չի եկել […]

Խնդրում եմ աղոթեք ազգային համաձայնության համար

Ժողովուրդ այս ատելությունը մեզ հիվանդացնում է: Մարդիկ իրար ու պետության նկատմամբ ահավոր ատելությամբ են լցվել: Մեզ ապաքինվել է պետք: Մեզ ազգային համաձայնություն է պետք: Համաձայնության մեջ բոլոր հարցերը կարող ենք լուծել: Խնդրում եմ աղոթեք ազգային համաձայնության համար: Տեսնում է՞ք չարն ինչ կռիվ է տանում մեր ազգի համար: Երբեմն տպավրություն է, որ Տեր Հիսուսը երկու ձեռքով […]

Արթնացրու մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո կենդանի եւ հավիտենակա՛ն Որդի, լուսավորի՛ր մեր միտքը՝ հասկանալու Քո կենարար խոսքերը։ Արթնացրո՛ւ մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին։ Արժանի արա մեզ ուղիղ լինելու առաքինության գործերում և երբ գաս Երկիրը դատելու, շնորհիր մեզ լսել ուրախալից կանչը. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից Ձեզ համար պատրաստված Արքայությունը»։  Տե՛ր, շնորհիր մեզ այդ […]

Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը վաղը կհանդիպեն

Վաղը պատգամավոր, Իմ քայլը նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը առավոտյան կհանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ՝ բանակցելու նրա հեռանալու շուրջ: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ինքը Փաշինյանը: Հանդիպումը կլինի ժամը 10-ին Մարիոթում: Իսկ Էրեբունու հանրահավաք-երթը տեղափոխվեց ժամը 12:30:

Երբ է Աստված օրհնում

Երբ դու խախաղ ես, ուրեմն Աստված օրհնել է քեզ: Ամեն բարի գործի դիմաց մարդ Աստծուց վարձ է ստանում.  այդ վարձը դրամ չէ և ոչ էլ որևէ այլ նյութական բան։  Այդ վարձն Աստծո օրհնությունն է։ Իսկ Աստծո օրհնությունը մարդուն պարգևում է խաղաղություն, ուրախություն և երջանկություն։  Առանց Աստծո օրհնության մարդը չի կարող լինել երջանիկ։  «Օրհնել» նշանակում է […]

Միգուցե, սա լինի երկխոսության սկիզբը

«Քաղաքացիական անհնազանդությունների առաջին օրվանից սկսած՝ երբ լրագրողերը ինձ դիմել են, ես կոչ եմ արել բանավեճի ու երկխոսության միջոցով լուծել խնդիրները։ Մի բան էլ՝ լրագրողների նկատմամբ չպետք է բռնություն կիրառվի․ դա ուղղակի անվերապահորեն պետք է ընկալվվի։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաոսային վիճակներում կարող են պատահաբար էլ ինչ-որ բաներ լինել, ոչ նպատակաուղղված, բայց, բոլոր դեպքերում պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ