19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Շփման գոտում լարվածության նկատելի աճ կա

Անցնող շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Ստեղծված օպերատիվ […]

Հայաստանում այլևս մարդիկ չեն գնահատվելու նրանով, թե ում ընկերն են, ում հորեղբոր տղեն են, ում բաջանաղի ախպերն են. Նիկոլ Փաշինյան

Իջևանում ավարտվեց «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքը։ Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հարկավոր է շատ կարճ ժամանակահատված դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար։ «Ժողովրդի դե ֆակոտ հաղթանակը դե յուրե պետք է արձանագրվի, բայց հեղափոխությունը նույնիսկ այդտեղ չպետք է կանգ առնի, որովհետև հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է, որ սրանից հետո՝ անկախ կարգավիճակից ու պաշտոնից, որևէ […]

Մայիսի 1-ին ընդառաջ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հարգելիˊ հայրենակիցներ: Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հուսով է, որ 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնում, սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, և մեր հանրապետությունը կշարունակի ապրել իր խաղաղ բնականոն կյանքով: Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ […]

Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Թուրքիայի ԱԳՆ-ն մտադիր էր իր մտահոգությունը հայտնել գերմանացի դեսպանին՝ Գերմանիայում «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) քրդական խմբբավորման գործունեության առթիվ։ Սակայն պարզվել է, որ այդ պահին Էրդմանը Անկարայում չի գտնվում, նրա փոխարեն ԱԳՆ է ներկայացել Անկարայում Գերմանիայի դեսպանության խորհրդականը։ Գերմանական մամուլի համաձայն՝ դեսպան Էրդմանը, ով ընդամենը 2 […]

Ուշքի արի, Նիկոլ

«Մայիսի 1-ի առումով կանխատեսումներ անելը բարդ է, բայց մինչև մայիսի 1-ը  բոլորը պետք է ընկալեն այն մեծագույն պատասխանատվությունը, որ իրենց առջև դրված է: Այն, ինչ տեղի է ունենում արդեն դուրս է ցանկացած տրամաբանությունից»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանը նշում է, որ շարժումը հստակ խնդիր էր դրել, որը սակայն […]

Փորձությունների դեմ

Դատի՛ր ինձ Աստված և դատաստանիս ժամին արդարացրու ինձ: Անսուրբ ազգից ու մեղսագործ ու նենգ մարդուց փրկիր ինձ: Դու ինձ ուժ տվող ես, Աստված, ինչո՞ւ ինձ մոռացար, ինչո՞ւ տխուր լինեմ, երբ թշնամիս ինձ հալածի: Առաքիր, Տե՛ր, Քո լույսն ու ճշմարտությունը, որ ինձ առաջնորդեն և հասցնեն Քո սուրբ լեռն ու օթևանը: Ես կմոտենամ Աստծու սեղանին, Աստծուն, որ […]

Առերեսվեք իրականությանը.Արարատ Միրզոյանը պատասխանել է Ֆարմանյանին

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը պատսխանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառմանը, որտեղ վերջինս առաջարկել էր Նիկոլ Փաշինյանին գալ ՀՀԿ խմբակցություն և  քննարկել հետագա անելիքները: «Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ , քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների եւ ողջ աշխարհի։ Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն […]

Բաքվում այրվում է Trump Tower հայտնի բարձրահարկ շինությունը /տեսանյութ/

Բաքվի կենտրոնում այրվում է բարձրահարկ շինություն, որը հայտնի է Trump Tower անունով: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Trump Tower անունը կրող 33 հարկանի շինությունը պատկանում է Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի, որդուն Անար Մամեդովին:   Հրդեհի պատճառների և տուժածների վերաբերյալ դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով:  Ինչպես  հայտնում են  ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:  Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: […]

Հրատապ. կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ

Ի գիտություն Տեղեկացնում ենք, որ կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ, և  նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից  կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով:  Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել: Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ