15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

«Ելք» դաշինքն անցնելու է պատմության գիրկը. Հրապարակ

«ՔՊ»-ում վստահ են, որ «Ելք» դաշինքն անցնելու է պատմության գիրկը: Նրանք հակված են այլ ֆորմատի: Օրինակ՝ «Նիկոլ Փաշինյան» կոչվող միավորի, որտեղ կընդգրկվեն ինչպես «Քաղաքացիական պայմանագրի» անդամները, այնպես էլ անկուսակցականներ, քաղհասարակության ներկայացուցիչներ: Իսկ ՀՀԿ-ում վստահ են, որ այս տարի ընտրությունները բացառված են: «Աշնանը 2 կարեւոր միջոցառում կա՝ Ֆրանկոֆոնիայի համաժողով, Էրեբունի-Երեւանի տոնակատարություն, ձմռանը կառավարությունը բյուջեն պետք է […]

Չպիտի առաջնորդվել արկածախնդրությամբ. նախարարը՝ պատգամավորին

«Ինչ տնտեսական աճի մասին խոսում ենք ցանկալի արդյունքի չի բերում, պիտի 21 տոկոս լինի՞, որ սոցիալական խնդիրների լուծումներ լինեն, քանի՞ տոկոս պիտի լինի աճը»,-այսօր 2017 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նաև նշեց, որ մի քանի ընկերություններում ունեցած աճը հասարակության վրա չի ազդել, ապա հարցրեց՝ […]

Այսօր կդիմավորենք Ժիրայրին

«Ես ակնկալում եմ, որ այսօր դատարանի դահլիճից Ժիրայր Սեֆիլյանը ազատ է արձակվելու: Սեֆիլյանի գործը ամբողջությամբ շինծու էր և բեմականացումը շարունակելու կարիք այլևս չկա: Սպասում են, որ դիմավորենք Ժիրայրին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նշենք, որ այսօր վերաքննիչ դատարանում սկսվելու  է Ժիրայր Սեֆիլյանի բողոքի քննությունը: ««Սասնա ծռերի» ապստամբության պարագայում` ուրիշ է: Մարդիկ են մահացել […]

Սերժ Սարգսյանի եղ­բոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փողերի հետ կապված. Առավոտ

«Որոշակի ավանդների մի զանգվածի պայմանագրերը խզվել էին, բայց արդեն կարելի է ասել վստահորեն, որ վերականգնվեց ամբողջությամբ այդ ամբողջ ծավալը, որը խզվել էր»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մասնավորապես, Սերժ Սարգսյանի եղ­բոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապված էին նման լուրեր շրջանառվում, որ գումարները հանել է բանկերից, Ջավադյանը պատասխանեց. «Չէ, ես […]

Գազի ու հոսանքի սակագները կիջնե՞ն. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատմեց մեկնարկած քննարկումների մասին, որոնք վերաբերում են գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ պատահեց Դոն Պիպոյին. Ժամանակ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հյուրընկալվել է քրեական հեղինակության համարում ունեցող Դոն Պիպոյին: Հնարավոր է, որ քննարկման առանցքում եղած լինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա որդու դեմ բողոքի գործողություններ նախաձեռնելու հնարավորության հարցը: Կարապետյանը կարող է առաջարկած լինի, որ Ասատրյանը չմասնակցի նման գործողությունների կազմակերպմանը՝ դրանով չխարխլելով ՀՀԿ խմբակցության անդամի և ՀՀԿ-ի հարաբերությունները: Չի բացառվում, […]

Գործարարները թեթեւացած շունչ են քաշել՝ խաղի կանոնները փոխվել են. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է գործարարների հետ և հայտարարել, որ տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են՝ ինքը չի պահանջելու «սև դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի: Ասում են՝ գործարարներից շատերը թեթևացած շունչ են քաշել, […]

Հերթը հասավ Պուտինի՞ն. Ժամանակ

«ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ն, որը ռուսական կապիտալով ընկերություն է, Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով՝ այս ընկերության հարցը արդեն հասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմ: Այս ընկերությունն է շահագործում Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը՝ տարեկան կորզելով մոտ 4 տոննա ոսկի, և Ագարակի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը՝ կորզելով մոտ 4 մլն տոննա խտանյութ: Մինչդեռ այս ընկերության վճարած […]

Թոշակների, նպաստների բարձրացում կլինի՞

Ազգային ժողովում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե նախորդ կառավարությունը շեշտադրում էր, որ լրացուցիչ մուտքեր չկան բյուջե, որպեսզի ընթացիկ տարում աշխատավարձերի, թոշակների կամ նպաստների բարձրացում լինի: Պատգամավորը նշեց, որ կա 100 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ, որը մտել է բյուջե: «2017 թվականին ավել հավաքման զգալի մասն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ