15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Եկամտահարկի իջեցումը կարժենա 47-52 միլիարդ վնաս

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ եկամտահարկի բեռի իջեցումը պետք է ուղեկցվի անուղղակի գծով հարկային բեռի ավելացմանը: Այս մասին նա նշեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում եկամտահարկի կրկին իջեցումը: «Կապիտալի և եկամուտների հարկման բեռի իջեցումը պիտի սպառման հարկումը ավելացնելու ճանապարհով արվի: Մենք, երբ դա Ֆինանսների նախարարությունում էինք քննարկում, նաև նախատեսում էինք, որ […]

«Որևէ նեղացկոտություն չկա». Շիրակ Թորոսյանը լքեց ՀՀԿ խմբակցությունը

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը լքումէ  ՀՀԿ խմբակցությունը:  «Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ […]

Մայիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի  30-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի  ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:  ԹԵՄԱ՝   ՊԵԿ կողմից իրականացվող  կոռուպցիոն ռիսկերի  և ստվերի դեմ պայքարի բացահայտումները /«ՍԱՍ», «Նոր զովք», «Երևան սիթի» սուպերմարկետներ եւ այլ կազմակերպություններ/. նոր կառավարությունը գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր իջեցման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:  

Տարոն Մարգարյանը չի լռի

  «Տարիներ շարունակ սրա հետ կապված հարվածներն ու մեղադրանքները միայն մեզ են ուղղվել, մինչդեռ անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է: Ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը ևս Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է և իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից: Հանրությանը պետք է տեղեկացնել, թե ով և ինչի […]

Մետրոյում ֆլեշմոբ են արել

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ներկայացվել է հայկական երաժշտական արվեստը: Ֆլեշմոբի մասնակցներն են եղել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային երգչախմբն ու ուսանողները: Նախաձեռնության մասնակիցներն իրենց կատարումները նվիրել են Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Վլադիմիր Գասպարյանի փեսայի հայտարարությունը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, թիվ 2 ընտրական տարածքից ընտրված պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, հայտարարել է ՀՀԿ-ից եւ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Այս առնչությամբ Facebook-ի իր էջում  Արթուր Գևորգյանը գրառել է. «Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ Ձեզ, դիմում եմ նրանց, ովքեր ինձ ձայն տալով գործուղել են Ազգային Ժողով: Վերջին շրջանում հայ ժողովուրդը՝ […]

ԵՊՀ ռեկտորն ասաց՝ երբ հրաժարական կտա

Այս պահին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ընթանում է  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի  և ուսանողների ասուլիսը: Ուսանողների պահանջը մեկն է` ռեկտորի հրաժարականը. «Մենք հստակ պահանջում ենք ձեր հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը. որովհետև վստահ ենք, որ Համալսարանի միջոցները չեն ծառայել իրենց նպատակին, և Ուսխորհրդի գործունեության ժամանակավոր դադարեցում, որը կվերականգնվի հետագայում, երբ կկատարվեն համակարգային շտկումներ»: Ի պատասխան ուսանողների […]

Եթե իմանայի ստվերի տեղն ու քայլեր չանեի, պետք է հրաժարական տայի. Ֆիննախ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ վարքագիծը, որպես ֆինանսիտս, բոլոր գործընկերների ու ներդրողների համար պետք է հստակ լինի, հակառակ դեպքում ներդրումներ չեն լինի: «Այս տեսակետից մենք պետք է բավականին հավասարակշռված լինենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ խոսելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի առաջարկի մասին՝ 1 տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: […]

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անմասն չի մնացել ԱԱԾ-ի դիտակետից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝ կառավարությունում տարբեր քննարկումներ կան կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադրիր բաղադրիչի հետաձգման  վերաբերյալ: «ԿԲ-ն կառավարիչների հետ քննարկումների մեջ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե իր ղեկավարած նախարարությունում էլ են չարաշահումներ հայտնաբերվել, նա նշեց. «Իրականում խախտումները տարբեր բնույթի են, և այդ ուսումնասիություններն էլ են երկար ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ