15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանալու

Էներգետիկ ենթակառուցվածնքերի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները վերանալու են: «Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է դա, ես անձամբ տեղյակ չեմ, և նման քննարկումներ չենք անում»,- ասաց նա, ապա հավելեց որ դա պահին հնարավոր էլ չէ վերացնել:

Պետք է հստակ ասվի, թե ինչու է հնարավոր կամ անհնար գազի սակագնի բարձրացումը

«ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը ԲՀԿ քվոտայով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը ընդունեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումայնի առաջարկը՝ Կառավարություն-ԱԺ համատեղ քննարկումներ սկսել՝ տեսնելու գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությունները: Միքայել Մելքումայնը նաև հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ գազի հարցով հանձնաժողով էր ստեղծվել, և […]

ԱԱԾ-ն է գործողություններ իրականացնում «Երևան սիթի»-ում. ՊԵԿ (տեսանյութ)

ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Երևան սիթի»-ում ստուգումներին:  «Իմ տեղեկություններով, ԱԱԾ-ն է գործողություններ իրականացնում տվյալ տնտեսվարողի մոտ», – նշեց ՊԵԿ փոխնախագահը։ «Իմ կարծիքով՝ հարկային մարմինների գործողությունները ամենօրյա են կապված ստվերի կրճատման հետ։ Մեր գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը Հայաստանի Հանրապետությունում, ինչի հետևանքով վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չէր […]

«Ադրբեջանական լվացքատան» գաղտնի ծրագրով 1,5 միլիոն դոլար է վճարվել ամերիկյան լոբբիստական ընկերությանը

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (OCCRP) համացանցային կայքն անցյալ շաբաթ բացահայտեց հավանաբար ապօրինի լոբբինգ ԱՄՆ-ում, որը ֆինանսավորվել է ադրբեջանական աղբյուրներից: 2018 թվականի մայիսի 23-ին հետաքննող լրագրող Ջոնի Ռեյթը տեղեկացրեց, որ «փողերի մի մասը, որ փոխանցվել է «ադրբեջանական լվացքատան» գաղտնի ծրագրով և ապօրինի հիմնադրամի […]

Քրեական գործ ընդդեմ Նորակերտի ղեկավարի

Դեռևս մայիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգման նպատակով Արմավիրի մարզի դատախազություն էր ուղարկել «Hetq.am» լրատվական կայքում դրա նախօրեին հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը: Մարզի դատախազի համապատասխան գրությամբ վերջինս ուղարկել էր ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ […]

Փաշինյանն ազատվեց

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնեցին ՍԱՊԾ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, նախօրեին Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատողություն էր արել ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, որ մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ են ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինքն այդ մասին տեղյակ չի եղել:    

ՊԵԿ-ից հերքում են

Այսօր առավոտյան առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն:   ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները անցնում են քաղաքացիական անհնազանդության /լրացվում է/

Արդեն հայտնել են, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով Վերաքննիչ դատարանում առաջին նիստին այսօր՝ մայիսի 30-ին, Սեֆիլյանին եւ գործով մյուս ամբաստանյալներին դատարան չեն ներկայացրել: Դատարանում հավաքված մեծ թվով աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են անում դատարանի շենքում: Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Նշենք, որ Վերաքննիչում այս գործով առաջին  նիստը պետք է տեղի ունենար, […]

Ալենը որոշել է Տարոնի նյարդերի վրա խաղալ

«Որպես պատգամավոր, քաղաքացիների հետ իմ ընդունելությունները կազմակերպելու եմ  քաղաքապետարանում:  Երևանի քաղաքապետարանն ինձ համար հարազատ շենք է, և, որպես պատգամավոր, օրենքն ինձ այդ լիազորությունները տալիս է: Կարծում եմ, Երևանի կենտրոնի բնակիչներին ավելի հեշտ կլինի այստեղ հասնել,-ասել է ԱԺ «Ելք» խմբակցության Ալեն ՍիմոնյանըԵրևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:   -Չեմ մասնակցի ավագանու այսօրվա […]

«Դուք պարոն Հակոբյա՞նն եք». զվարճալի դրվագ խորհրդարանում

Բյուջեի կատարողականի ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվետվությունը ներկայացնելու համար խոսափողին մոտեցավ փոխնախարար Հակոբ Արշակյանը:  Սակայն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը շփոթվեց. նա նախարար Աշոտ Հակոբյանին էր սպասում: «Դուք պարոն Հակոբյա՞նն եք»,-հարցրեց Հարությունյանը, ինչին փոխնախարարն արձագանքեց, որ ոչ, ինքը նորանշանակ փոխնախարարն է, իսկ նախարարը գործուղման է: «Մեզ պետք է տեղյակ պահեք, այլապես ձեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ