Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսին
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված: «Խորապես ցնցված եմ Գվատեմալան պատուհասած «Ֆուեգո» հրաբխի ժայթքման աղետալի հետևանքներից, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Գվատեմալայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարելու այս արհավիրքի հետևանքները: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ […]





































