13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Պարտակո՞ւմ ես, ուրեմն մի հանցագործ էլ դու ես, թե՞ պետք է շոու ապահովել

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ իրականացրած բացահայտումներին, նշեց, որ մեծ աղմուկ բարձրացնելու  առիթ  չկա, ընդամենը Մանվել Գրիգորյանը կալանավորվել է՝ իր կատարած գործերի համար ու բնականոն կյանքը պետք է շարունակվի: Նրա խոսքով՝ այն գործառույթները, որ ԵԿՄ-ն էր անում, պետք է պետությունը աներ. « Ստացվում է՝ ՊՆ-ին  կից՝ ի […]

Հունիսի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:   ԹԵՄԱ՝ Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփում:     Հունիսի 26-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:   ԹԵՄԱ՝ ի՞նչ է կատարվում քաղաքական կյանքում. քաղաքական դաշտում կուսակցությունների գործունեությունը. ԱԱԾ-ի ձերբակալությունները. քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Արտահերթ ընտրությունների ամենաօպտիմալ ժամկետը /տեսանյութ/

Այն պահից սկսած, երբ խորհրդարանը հաստատեց նորաստեղծ կառավարության ծրագիրը, որտեղ արձանագրված էր, որ հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, այդ պահից ի վեր ներքաղաքական կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում պետք է դիտարկել հենց արտահերթ ընտրոթյունների պրիզմայով: Այս կարծիքը քաղաքագետ Վիգեն Հակոբյանինն է: «ԸՕ շուրջ քննարկումներն արդեն սկսել են, իսկ սա նշանակում […]

Մեկ ամիս է Տարոն Մարգարյանի «աթոռը ճոճվում է իր տակը». փորձագետ

Հաշվի առնելով այն հանրային ճնշումը, որը հիմա կա Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից հետո կա, կարող ենք ասել, որ քաղաքապետի հրաժարականի հանրային օրակարգ ձևավորվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը: «Միանշանակ ասել, թե իշխանությունը ինչ որոշման է հիմա գալիս, դժվար է, որովհետև մոտ մեկ ամիս առաջ նման շարժում նորից […]

Վերափոխությունների արդյունքում պետք է ի հայտ գա նոր Թուրքիա

Թուրքիայում նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանական ընտրությունների արդյունքում նրա ղեկավարած ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակները խոսում են այն մասին, որ հետագա տարիներին մենք Թուրքիայում կտեսնենք էլ ավելի միանձնյա ղեկավարություն: Լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Նա, ստանալով ժողովրդի քվեն, հնարավորություն կստանա իրականացնել վերափոխություններ: Իսկ այդ վերափոխությունների […]

Ի՞նչ վտանգ է ներկայացնում մկնդեղի ազատ վաճառքը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կենտավր» ՀԿ նախագահ Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ մկնդեղի ազատ օգտագործման ահազանգը սկսվել է մեկ ու կես տարի առաջվանից, երբ չորս կենդանի կես տարվա տարբերությամբ մկնդեղ են կերել:   «Դեպքը տեղի է  ունեցել Ուշի գյուղում, որտեղ գտնվում է մեր կենդանիների կացարանը: Երբ մենք հնչեցրեցինք այս ահագանգը ասացին, որ տարածքը որտեղ կենդանիներն […]

Ադրբեջանը միշտ պատրաստ է պատերազմի

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը երբեք էլ չի վերջացել և մենք Ադրբեջանի հետ թե քարոզչական, թե տնտեսական պատերազմի մեջ ենք դեռ: Այս մասին նա ասաց այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ադրբեջանի և մեր միջև կա մարտավարությունների տարբերություն: Մեր գերխնդիրը եղածը պահպանելն է, իսկ իրենց առջև […]

Փրկեք ձեր երեխաներին սեքս սիմվոլ դառնալուց

Մեր երեխաները զրկվում են մանկությունից: Նրանց հիմնական նպատակը դառնում է պոպ մշակույթի ստեղծած կերպարին հետևելը: Փոքր աղջիկները սեքսուալացվում են հասարակության կողմից ու սա արվում է երաժշտական ինդուստրիայի, բարբիների ու վիդեո խաղերի ազդեցությամբ: Փոքր տղաներն էլ չեն կարողանում խուսափել սուպեր-սեքսուալացված հասարակության ազդեցությունից ու կորցնում են մանկական անկեղծությունը: Ծնողները ոչինչ չեն կարողանում անել, կամ էլ չեն ուզում: […]

Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին 2-րդ մեղադրանքն է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ:Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած կրակոցների գործով: Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:  

Կրակոցներ գիշերային ակումբում

Հունիսի 23-ին, ժամը 7.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թվականին ծնված Հ․ Վարդանյանը և 1991 թվականին ծնված Յ․ Փուրթոյանը։ Բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբը։ Ըստ բժշկի տեղեկանքի` Հ.Վարդանյանը և Յ.Փուրթոյանն ի վիճակի չէին բացատրություն տալու:  Ոստիկանության Նոր Նորքի քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված