05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Արտակարգ դեպք. կրակել են ՊՆ գնդապետի ավտոմեքենայի վրա

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, 03։30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ըստ կայքի` Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը զանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Մեքենան բակում է եղել։ […]

Թուրք-ադրբեջանական հեռահար պլանը. Սյունիք եւ Արցախ տանող մայրուղու նոր հատվածներ են հայտնվում թշնամու թիրախում. Իրավունք

Օրերս հերթական անգամ շրջանառության մեջ մտան այն խոսակցությունները, որ Ադրբեջանը շարունակում է կամաց-կամաց դիրքերն աոաջ բերել Նախիջեւանի սահմանին: Իսկ դա նշանակում է, որ աստիճանաբար հայաստանյան նորանոր տա­րածքներ եւ, հատկապես, դեպի Սյունիք եւ Արցախ տանող մայրուղու նոր հատվածներ են հայտնվում թշնամու թիրախում: Ինչ է դա նշանակում, թերթի հետ զրույցում հայտնի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն, անդրադաոնալով սահմա­նային […]

Ջարդ՝ պետական համակարգը կուսակցականանում է. Ժամանակ

Լոռու մարզպետ ՔՊ ներկա­յացուցիչ Անդրեյ Ղուկասյանը ստիպում Է մազպետարանի գյուղատնտեսության եւ բնա­պահպանության վարչության պետ Գրիգորի Հակոբյանին աշխատանքից ազատման դիմում գրել:   Հակոբյանն առայժմ դի­մադրում Է՝ համարելով, որ ինքը 8 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում  եղել Է անբասիր եւ որեւէ հար­ցում չի թերացել: Բայց պետական համակարգը կուսակցականանում է, եւ Հակոբյանն այդ գործընթացի բնական զոհն է: Այլ հրապարակումներին […]

Մեծ վտանգ կա ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի

Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին: Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»,- գրել է […]

Հանցագործություններն աճում են. Ժողովուրդ

Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում:  Թերթի տեղեկություններով` ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն մի քանի օր է՝ աշխատում են գերլարված, գերծանրաբեռնված:  Բանն այն է, որ համաներում հայտարարելուց հետո համաներվածների ազատ արձակման հետ մեկտեղ Հայաստանում […]

Վահրամ Բաղդասարյանը հիշեցրել է Փաշինյանին. Հրապարակ

Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։ Եվ հիշեցրել եք Փաշինյանին, որ ձեր իշխանության ժամանակ դուք ընդդիմադիր կուսակցությունների համար ընտրությունների ժամանակ խոչընդոտ […]

Հայտնի է Հանրապետականի ցուցակը. Ժամանակ

Հայտնի է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին ությակը: Ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին հաջորդելու են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մենուա Հարությունյանը, Կարինե Աճեմյանը: Փաստորեն, 2017թ. ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում Տարոն Մարգարյանին փոխարինել է Դավիթ Շահնազարյանը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

11 ժամ աշխատելը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ

Օրական 11 ժամ աշխատելը ոչ միայն կարող է հոգնածություն առաջացնել, այլ նաև կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ: Անգլիայի քաղաքացիական ծառայողների շրջանում արված հետազոտությունը ցույց է տվել, որ հավելյալ ժամեր աշխատելը կապված է դեպրեսիայի առավել մեծ հավանականության հետ: PLoS One օնլայն ամսագրում այս շաբաթ հրապարակված հետազոտությանը մասնակցել են 2123 տղամարդիկ և կանայք։ Նրանց առողջությանը հետևել են […]

Վատ փոխհարաբերությունները կարող են հիվանդությունների պատճառ դառնալ

Այնուամենայնիվ, ավելի լավ է շրջապատում շատ ընկերներ ունենալ, քան թշնամիներ: Նոր հետազոտության արդյունքներով՝ մարդկային փոխհարաբերությունները կարող են նույնքան կարևոր լինել առողջության համար, որքան սննդակարգը և հանգիստը: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ UCLA-ի գիտնականները պարզել են, որ բացասական հարաբերությունները կարող են չափազանց վատ ազդել մարդկանց առողջությանը, մինչև անգամ հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են քաղցկեղը, սրտային հիվանդությունները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված