25 Հունվարի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Խաղաղության աղոթք

Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Հայաստանում Բյուլբյուլօղլուն ցիտողներին հիշեցնում եմ ելութս․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում Բյուլբյուլօղլուն ցիտողներին հիշեցնում եմ ելութս,որը նույն Բյուլբյուլօղլին լուռ իւ խելոք լսում էր Մոսկվայում՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ 2016թ.ապրիրլի 19,Մոսկվա։ Եվրասիա մայրցամաքի խորհրդարանների ղեկավարների համաժողով։ Իմ պատասխանը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին։ Հ.Գ.Հատուկ նրանց համար,ում համար պատմությունը սկսվում է 2018թ- ի ապրիլից հետո։ No pasaran. Արցախի պատասխանն […]

Ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը, 2 նպատակ ունի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը. ադրբեջանական մամուլն անընդհատ հարստացվում է առաքելության նկատմամբ քննադատական, իսկ որոշ դեպքերում` վիրավորական բնույթի նյութերով, իսկ ադրբեջանական սահմանային դիտարկման համակարգերով արված անորակ լուսանկարները, որոնք ֆիքսում են եվրոպացիների մոնիթորինգի գործընթացը, ծաղրական մեկնաբանություններով ադրբեջանական […]

«Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել»

Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ոչ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու, ոչ Հայաստանին սպառնացող վտանգների և իրական առաջնահերթությունների հետ։ Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել եմ այդ արհեստածին օրակարգի առաջին հարցին՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու գեներացվող քննարկումներին։ Մի օր էլ կխոսեմ այդ թեզի հետևում կանգնած որոշ շահագրգիռ […]

Կանանց համար ամենաօգտակար բանջարեղենը՝ ըստ գիտնականների

Դիետոլոգները պնդում են, որ սմբուկը ամենաօգտակար բանջարեղենն է կանանց համար՝ գրում է telegraf.com.ua-ը: Բժիշկների հավաստիացմամբ՝ սմբուկը ոչ միայն օժտված է բացառիկ համային հատկություններով, այլև ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ: Այդ բանջարեղենը սպիտակուցների քանակով համեմատելի է մսի հետ: Գիտնականները թվարկում են սմբուկի օգտակար հատկությունները. այն հզոր հակաօքսիդանտ է, կանխում է կրծքագեղձի քաղցկեղը, պաշտպանում է ուղեղը, պարունակում է […]

Արյան անալիզը ցույց կտա ավելի արագ ծերացող օրգանները. բացահայտում

BBC-ի փոխանցմամբ՝ արյան անալիզը ցույց կտա՝ արդյոք օրգանները ավելի արագ են ծերանում թե դանդաղ: Գիտնականները կարծում են, որ մեքենաների տեխզննման պես հնարավոր է արյան վերլուծության միջոցով պարզել, թե մարդու որ ներքին օրգանը շուտով կդադարի գործել և արդյոք ավելի արագ են ծերանում, թե դանդաղ: Ստենֆորդի համալսարանի խումբը հայտարարել է, որ իրենք կարող են ստուգել մարդու մարմնի […]

Ծննդյան տարեդարձի օրվա աղոթք

Ամենակալ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնավոր Հայր, եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից […]

Ինչպիսի՞ կանայք են հետաքրքրում տղամարդկանց

Գիտնականները պնդում են, որ տղամարդկանց հմայված հայացքներն ավելի հաճախ ուղղվում են խելացի, այլ ոչ թե պարզապես գեղեցիկ կանանց կողմը: Համենայն դեպս, զարգացած երկրներում հենց այդ տենդենցն է նկատվում: Հավանաբար դժվար է հավատալը, սակայն տղամարդիկ կանանց մեջ գնահատում են ավելի շատ մտավոր ունակությունները, քան արտաքին տվյալները: Գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել աշխարհի 30 երկրներից հավաքված 12 հազար […]

Նեղ տաբատի եւ բարձր կրունկի համադրությունը մահացու վտանգավոր է

Ջինսե նեղ տաբատները ներկայումս ամենամոդայիկ երեւույթներից են: Մարդիկ, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց կազմվածքը, կրում են դրանք ամենուրեք` աշխատավայրում, համերգներին, թատրոնում: Սակայն բժիշկներն այս տեսակի հագուստին այդքան դրական մոտեցում չեն ցուցաբերում: Գաղտնիք չէ, որ նեղ տաբատները երբեմն այնքան նեղ են լինում, որ դրանք հագնելիս դժվարություններ են առաջանում: Բժիշկների խոսքով` հենց դա էլ զգուշացնող ազդանշան է, […]

Օգտակար ու համեղ․ Գոգլի-մոգլի

Բաղադրությունը՝ Ձու-2 հատ Շաքարավազ-3 ճաշի գդալ Շոկոլադ Հատապտուղ Պատրաստման եղանակը՝ Ձվի դեղնուցը լավ հարել, ավելացնել շաքարավազը և շարունակել հարել, մինչև ստացվի թեթև և օդային զանգված։ Առանձին հարել ձվի սպիտակուցը, ավելացնել դեղնուցին, լցնել համապատասխան բաժակների մեջ և մատուցել։ Կարելի է զարդարել շոկոլադե քերուկով կամ թարմ հատապտուղներով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ