Ազգային ժողովի դահլիճում տխուր է, ժպիտ չկա, իսկ դա նշանակում է՝ հաճույք չենք ստանում մեր աշխատանքից
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կարծում է, որ տնտեսական հեղափոխության սահմանումը պետք է տալ, քանի որ այդ հասկացության ընկալման տարբերություններ կան: «Հայաստանում բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն: Մենք հստակ հայտարարում ենք, որ Հայաստանում ոչ թե կապիտալն է տնտեսական աճի շարժիչ ուժը, այլ մարդկային ստեղծարար ուժը: […]





































