15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանի իրանական այցը անհանգստացնում է որոշ շրջանակների. Փաստ

Թերթի տեղեկություններով, վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով: Ըստ տեղեկությունների, լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, […]

ԿԳ նախարարը «պահակություն» է անում. Հրապարակ

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրո­յով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց: Հայտարա­րեց, որ «Այբ»-ի ծրագիրը վատն է, հետո «Այբ»-ի հետ պայմանագիր կնքեց: Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք Մշակույթի նախա­րարության աշխատողներին անձամբ […]

Դավոսում Փաշինյանը ինչ-ինչ համաձայնությունների է եկել, համանախագահները լուրջ ոգեւորվածության մեջ են. Փաստ

Նախօրեին Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը մանրամասներ է ներկայացրել հունվարին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումից: Թերթի տեղեկություններով, իրականում Դավոսում Փաշինյանը արցախյան հակամարտության շուրջ առկա ինչ–ինչ թեզերի շուրջ ոչ արմատական, բայց որոշ համաձայնությունների է եկել, որոնց մասին ՄԽ համանախագահները տեղյակ են […]

Հայաստանում բողոքի լուրջ ալիք կբարձրանա իշխանությունների դեմ. ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը անզոր կլինեն. Իրատես

Ասում են, թե մայիս-հունիս ամիսներին Հայաստանում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ։ Դրան նախապատրասվում են ռեալ խաղացող մի քանի ուժեր` կիրառելով տարատեսակ տեխնոլոգիաներ` իրենց «ցանցային» համակարգերով ցանցապատելով նաև մարզերը, գյուղական համայնքները: Ամենահետաքրքիրը լավ փորձված հինն է. այսպես ասած` «բարեգործական ծրագիրը», չնայած դրանով մեծ հաջողության հասնել անհնար է, որովհետև դիմացը կանգնած է համանման սորոսյան «փողի […]

Սերժ Սարգսյանը տանում է Նիկոլ Փաշինյանից. Իրատես

«Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ և այլք, վերջին շրջանում ակտիվորեն անդամագրվում են ՀՀԿ-ին: Վերջիններս, ըստ երևույթին, չեն համակերպվում նոր իշխանությունների վարած քաղաքականությանը, ու հանուն գաղափարի, անդամագրվում են «Հանրապետականին»: «Նրանց վերադասները, իհարկե, տեղյակ չեն, որ պետական չինովնիկներն անգամ չեն վստահում իրենց ու անդամագրվում են կուսակցությանը: Մեր շարքերը համալրում են նաև […]

Իրենց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը խոստումնալից ազդանշան է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

«Մենք հույս ունենք պրոգրես տեսնել Մինսկյան գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Իրենց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը խոստումնալից ազդանշան է»,-ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը կառուցողական աշխատանքի համար բոլոր գոյություն ունեցող միջնորդական ձևաչափերում:  

«Հույզը չի ճմլվում, սիրտն է ճմլվում, պարո՛ն նախարար». ԵՊՀ ռեկտորն անդրադարձել է ԿԳ նախարարի ուղիղ եթերին /տեսանյութ/

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դալիճում այսօր տեղի ունեցավ գիտխորհրդի նիստը, որի ընթացքում Արամ Սիմոնյանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությանը և ՀՀ ԿԳ նախարարի՝ «Facebook» սոցիալական կայքի միջոցով արված ելույթին: Խոսելով քրեական գործ հարուցելու հետ կապված ՀՀ ոստիկանության կողմից տարածված հայտարարության մասին՝ Արամ Սիմոնյանն ասաց, որ այն մի քանի կետերից է կազմված, որոնցից առաջինը կապված է […]

ՀՀ քաղաքացի, մեկ տարում դու տանուլ ես տվել 570 մլն դոլար

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է  2018 թ․-ի համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշը։ Ավելի պարզս ասած, թե որքանո՞վ է աճել մեր ամբողջ տնտեսությունը 2018թ․-ին։ Այսպիսով, անցյալ տարի Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5,2 տոկոս, իսկ համախառն ներքին արդյունքը (տնտեսության ամբողջ ծավալը) կազմել է 6 տրլն 2 մլրդ դրամ։ Վերջին թիվը ընթացիկ գներով է հաշվարկված, այսինքն դրա […]

Ձայնդ մի բարձրացրու, մի ճչա ու մի խոսիր արագ-արագ

Լեզվիդ պահպանություն արա ու մի բազմապատկիր խոսքերդ: Ով խոսքերն է բազմապատկում, նա չի կարող մեղքից զերծ մնալ . Շատախոսությունը կհեռացնի քեզանից Աստծո Հոգին . Բարկացած մի խոսիր, ձայնդ մի բարձրացրու, մի ճչա ու մի խոսիր արագ արագ. Շրթունքներդ թող միշտ ճշմարտությունն ասեն Բարի գործերի մասին, որ ուզում ես կատարել, երբեք մի ասա, կատարիր այն՝ նախապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ