30 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Շտապի՛ր, մի՛ ծուլացիր, հանձնի՛ր ինքդ քեզ Քրիստոսին. Հայ Առաքելական եկեղեցին նշում է սուրբ ղեւոնդյաց տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ փետրվարի 26-ին նշում է Սուրբ Ղևոնդյաց քահանաների հիշատակության օրը: Քահանաների դերն, անխոս, կարևոր է եղել ինչպես դարեր առաջ, այնպես էլ մեր օրերում: Տոնը, որ այսօր նշվեց, կապվում է  Ավարայրի ճակատամարտում սրբացած քահանաների հետ, ովքեր  ժողովրդի կողքին էին այդ օրերին և պայքարում էին հայրենիքի ու քրիստոնյա ժողովրդի պահպանման համար:  Ղևոնդյանց սուրբ քահանաները Սուրբ […]

Հայաստանի զինուժը մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին. Դավիթ Տոնոյան

 Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններում բանակի մասնակցության խնդրին։ Հայաստանի զինված ուժերը մասնակցել են 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել, կատարել են իրենց պարտականությունները»,- ասել է նախարարը` […]

Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան

Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը՝ Բարձրյալից: Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով նրանց պաշտպան է լինելու (Իմաստ. 5)։

Սիրիա զորախումբ ուղարկելը իր մեջ լրջագույն խնդիրներ ունի. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Արա Պապյանը սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն իհարկե տեսնում է: «Հարցն այն է, թե այդ փոփոխությունն ինչ խորության պետք է լինի: Շատ հարցերով լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայն՝ ես գտնում եմ, որ պետք է վերադառնանք կիսանախագահական  համակարգի, որ ժողովուրդը կարողանա ընտրություն կատարել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինիս խոսքով՝  օրենսդիր իշխանությունից ածանցվում է  գործադիր իշխանությունը և նոր […]

Մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը. Պյոտր Սվիտալսկի

«Մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ երկկողմ աշխատանքի ներկայիս փուլին:  «Որոշակի ժամանակ պահանջվեց, բայց ես պետք է հավաստիացնեմ, որ մենք՝ որպես ԵՄ, խոստացել […]

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ճանաչել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայրությունը /տեսանյութ/

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝  մարտի մեկի գործը քաղաքական և իրավական ոչ մի հիմք չունի: «Մարտի մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի բարդույթն է: Ըստ էության եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկին տանից դուրս չեկավ կամ խուսափեց պատասխանատվությունից,  ապա Նիկոլ Փաշինյանը հրահրեց  և տարիուկես հետո անհետացավ: Եթե նա մեղավոր չէր, ապա […]

Թիվ մեկ բորտը «անսարք» է եղել. Հրապարակ

Կառավարության թերթի աղբյուրների փոխանցմամբ` Արմեն Սարգսյանը և իր թիմը Մյունխեն` անվտանգության համաժողովին, մեկնել են «պերեսադկայով»` Մոսկվա, ապա Մյունխեն թռիչքով` էկոնոմ դասով: Թիվ մեկ բորտը, որից կարող է օգտվել նաև Արմեն Սարգսյանը, «անսարք» է եղել։ «Շասսին պետք է փոխվեր»,- ասել է կառավարության աղբյուրը։ Սակայն կա նաև հարցի երկրորդ կողմը՝ կառավարությունում բավականին ծանր են տանում Արմեն Սարգսյանի գեոքաղաքական […]

Մարտի մեկը մի շարք գործողությունների տրամաբանական շարունակությունն էր. Հրանուշ Խառատյան /տեսանյութ/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ այս պահին  իրավական գործընթացում առաջնայինը դարձել է մարտի մեկի խնդիրը: Վերջինս նկատեց՝ հիմա հնչում են կարծիքներ, որ հասարակությունը պատանդ է մարտի մեկի գործին: « Մարտի մեկը մի եզակի բան չէր, այն մի շարք գործողությունների տրամաբանական շարունակությունն էր և իր էությամբ հասունացած էր, մարտի մեկը  շատ երևույթներ մոտեցրեց՝ այդ թվում նաև «Սասնա […]

ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը սպառնում են համալսարանականներին. Ժամանակ

Փետրվարի 28-ին նշանակված է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի նպատակը գործող ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության կազմակերպումն է: ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի, որոնցից 16-ին նշանակում է իշխանությունը, իսկ 16-ին՝ բուհը: Թերթի տեղեկություններով՝ բուհի կողմից ընտրված անդամներին այս օրերին հրավիրում են ոստիկանություն և ԱԱԾ ու խիստ հրահանգում խորհրդի նիստի ժամանակ քվեարկել Սիմոնյանի պաշտոնանկության օգտին: Իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ