19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բանակից խուսափած 27 տարին լրացած անձինք կարող են մինչև մարտի 1-ը վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան

Այսօր՝ մարտի 6-ին, Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Լուսավոր Հայաստան խմբակցության կողմից հեղինակած նախագիծն ընդունվեց միաձայն՝ 122 կողմ:

Նախագծով առաջարկվում է հետաձգել օրենքի գործողության ժամկետը, այն 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2019 թվականի մարտի 1-ը: Նման փոփոխությունը հնարավորություն կտա 27 տարին  լրացած  պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին  համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական պատասխանատվությունից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ