05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Փաշինյան, քո նշանակած մարզպետը փաթթած ունի էս ժողովրդին». գյուղացիները փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը /տեսանյութ/

Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Գրիբոյեդով գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը և պահանջում են հանդիպում՝ Արմավիրի մարզպետի հետ։

«Մեր պահանջն է, որպեսզի կառավարությունը սատար կանգնի մեր գյուղի բնակիչներին, շատ բան չենք ուզում. թող ճանապարհն ասֆալտապատեն, տեղադրեն երկաթբետոնե արգելապատնեշներ, մանավանդ փոքրիկ կամուրջների մոտ։ Եղել են դեպքեր, որ փոսերը փախցնելու արդյունքում վթարներ են տեղի ունեցել»։ Գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, մարզպետարանի ներկայացուցիչը, սակայն գյուղացիները հրաժարվում են հեռանալ:

«Ողջ գյուղը սատարել է հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանին, ու հիմա խնդրում ենք՝ թող ինքն էլ մեզ թև ու թիկունք լինի։ Իսկ մեր ուզածը շատ բան չի՝ ասֆալտապատ ճանապարհ, ինչի հնարավորությունը, վստահ ենք, ունեն… Եթե մարզպետը չեկավ, գնալու ենք հրապարակ, Փաշինյանին ասենք՝ քո նշանակած մարզպետը փաթթած ունի էս ժողովրդին: Թող գան պատասխան տան, ինչի՞ մարզպետը չի գալիս, ինչի՞ չի մարզպետը ուզում ժողովրդին պատասխանի: Եթե մեր հարցին չես կարում պատասխանես, ինչի՞ես էկել»,-ասացին գյուղացիները մարզպետարանի ներկայացուցչին։

Մանրամասները  տեսանյութում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ