25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Փաշինյանը զարմացած է`մինչեւ հիմա Հանրային ռադիոյի դուռը, որ ջարդել էին իրենք, չի վերանորոգվել /Ուղիղ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ Կրկին այցելել ենք Հանրային ռադիո։ Փաշինյանը շրջում է ռադիոյի շենքով, ծանոթանում աշխատանքներին: Վարչապետը զարմանք հայտնեց, որ մեկ տարի առաջ իր եւ իր համակիրների կողմից ռադիո ներխուժելու պահին ւարդված դուռը դեռ չի նորոգվել:  Հիշեցնենք, 2018թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ Ազգային […]

Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցեցին, նոր հիշեցիք, որ ԱԱԾ-ն չպետք է քննչական մարմին ունենա /տեսանյութ/

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և կրկին հիշեցրեց, որ դեմ են կառավարության այս կառուցվածքին։ «Ապակենտրոնացման հետ կապված ելույթ լսեցի, որ «Իմ քայլ»-ի խոստումներն իրականացվում են և ապակենտրոնացում է տեղի ունենում, մինչդեռ մենք էստեղ խոսում ենք սուպերնախարարությունների մասին։ Ես զարմանում եմ, սիրելի գործընկեր, որ […]

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում ասված է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի […]

Ինչն է միավորում առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս Բարձագույն դատական խորհուրդը հրապարակել է իր տարեկան հաղորդումը, որը մոտ 253 էջանոց ծավալուն փաստաթուղթ է։ Փաստաթղթի վերաբերյալ շատ դիտարկումներ կարելի է անել, բայց դրանցից մի քանիսին անդրադառնամ՝ իհարկե չմոռանալով դրանք քննարկել ԲԴԽ նախագահի այլ հայտարարությունների եւ փաստաթղթերի հետ համակարգային կապի մեջ։ Հիմա ավելի մանրամասն՝ • Էջերով կատարվում […]

Այնտեղ հարց կա օրինակ, ո՞ր տարիքից կարելի է սեռական հարաբերություններ ունենալ. Հայկ Այվազյան

Գրքույկի իմաստը մի կայքի գովազդն էր, որի մեջ ուղղակիորեն քարոզվում է միասեռականություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասել է Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը՝ անդրադառնալով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքծ շնորհանդեսը տապալելու միջադեպին: Նրա պնդմամբ գրքում նաեւ քարոզ է արվում վաղ տարիքում սեռական հարաբերություններ […]

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի. Պաշտպանական խումբ

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր՝ մայիսի 7-ին, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ եւ հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ […]

Պետական միջոցների հաշվին թալան է իրականացվում. քաղաքացին ահազանգում է/տեսանյութ/

Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի Զովունի բնակավայրի հատվածում «Նաիրի» ՃՇՇ-ի կողմից իրականացվում են փոսալցման աշխատանքներ: Ինչպես պարզ է դառնում տեսանյութից, որը 168.am-ին է տրամադրել մեր համաքաղաքացի Արկադի Գալստյանը, ճանապարհը կարկատվել է ցեխի, ջրափոսերի մեջ. «Ջրի մեջ ասֆալտ են փռում հեղափոխությունից հետո: Պետական միջոցների հաշվին թալան է իրականացվում»,- նշում է տեսանյութի հեղինակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ