Հենրիխ Մխիթարյանը ամռանը կամուսնանա
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ըստ SHANTNEWS․am-ի տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Բեթի Վարդանյանը «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն է։





































