04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից դիմեց Իլհամ Ալիեւին

Ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի և Լեռնային […]

Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ըստ պաշտոնական գաղտնի խողովակների կտրուկ ընկել է. Հրապարակ

Ինչպես հայտնի է, իշխանությունը պարբերաբար գաղտնի սոցհարցումներ է անում՝ պարզելու քաղաքական ուժերի եւ տարբեր գործիչների ռեյտինգները, ներքին օգտագործման համար։ Այս օրերին տարբեր անանուն սոցհարցումների տվյալներ են հրապարակվում։ Նախօրեին համացանցում հայտնվեց հերթականը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն իջել է եւ հասել 25 տոկոսի։ Սակայն, թերթի տեղեկություններով, այս թիվը հեռու է իրականությունից։ Պաշտոնական գաղտնի խողովակներով մոտ մեկ […]

Քննչական մարմինները ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր․ Վիգեն Սարգսյան

Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Այս մասին ֆեյսբույքան իր էջում գրել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՔԿ հաղորդագրությանը, ըստ որի՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Վիգեն Սարգսյանի ամբողջական գրառումը՝ ստորեւ․ «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող […]

Երբ մարդ նայում է «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա. Հովհաննես Թումանյան

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը: Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ […]

Առավոտյան գոհության աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամէն:

Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը

Կա՞ ողջամիտ բացատրություն՝ ինչու է քաղաքապետարանը նոր աղբամաններ տեղադրում և կողաշրջում «Սանիտեկի» աղբամանները, որոնք, ի դեպ, լցված են «դարավոր» աղբով: Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը: Երևանն, իսկապես, անտեր է, քանի որ միայն անտեր քաղաքում է քաղաքացին դառնում իշխանությունների և մասնավոր ինչ-որ ընկերության հակամարտության […]

Քո բույրն արթնանում է իմ մեջ, գրկում եմ գիշերային սառնությունը…

Պոեզիան մարդու աչքերը չպիտի լինի չպիտի մարդու հոգին լինի.. Պոեզիան մարդու Մարդը պետք է լինի… Այնտեղ… իմ տանը Ճանապարհիս լեռները ձյունոտ, հիշեցնում են ինձ տատիս փեշերն ալրոտ, ուր ես գլուխս էի դնում հեքիաթներ տեսնելու համար: Ու թափ էր տալիս տատս փեշերն իր գլորելով ձյուները սարերից, հոսում էր ձյունը նկարելով ծաղիկներ, ես բացում եմ ափս, հոտոտում […]

Ժողովուրդ օրաթերթի ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին

Ժողովուրդ օրաթերթի ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին. Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եւ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի պատճառով: Նախ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, […]

Հոգեւորականներին ծնկի բերելու Նիկոլի ասածները պատահական չէին

Բավականին հետաքրքիր խոսակցություններ են տարածվում՝ կապված եկեղեցականներին ծնկի բերելու մասին Նիկոլի հայտարարության հետ: Համաձայն այդ լուրերի, Լոս Անջելեսում հանրահավաքին մարդ բերելու համար Նիկոլը դիմել է նաեւ բարձրաստիճան հոգեւորականությանը: Ընդ որում, անհանդուրժող տոնով պահանջելով հանձնարարել ԱՄՆ  Արեւմտյան հայոց թեմի հոգեւորականությանը՝ ակտիվորեն ներգրավել հանրահավաքին մարդկանցով ապահովելու  գործին: Համաձայն նույն աղբյուրի, Էջմիածնից խոստացել են միջամտել: Այս մասին գրում է «Իրավունքը»:  Բայց ահա, երբ հանրահավաքում  սպասվածից եռակի պակաս մարդ հավաքվեց, այդ  նույն հարցով զբաղվող  նիկոլական  էմիսարներն իրենց  ապահովագրելով, շտապել են հավաստիացնել, որ  այդ բոլորն իրենց բերած մարդիկ  են, իսկ եկեղեցին մատը մատին չի տվել օգնելու համար:  Արդյունքում, սակավամարդությունից առանց այդ էլ խիստ նյարդայնացած Նիկոլը,  չկարողանալով  իրեն  տիրապետել, սկսեց խոսել հոգեւորականներին ծնկի բերելու մասին, դրանով էլ ավելի հարամելով վիճակը: Բանն այն է, որ իրականում, ըստ աղբյուրի, հոգեւորականությունը հնարավորինն արել է, եւ շատերն էլ  հանրահավաքին  մասնակցել են հենց այդ հորդորներով: Եվ դրան հաջորդած եկեղեցականների հանդեպ  սպառնալիքներն  այն  աստիճան են զայրացրել անգամ շարքային քաղաքացիներին, որ Նիկոլն ավելի լավ կանի եւս  մեկ  անգամ  Լոս Անջելես չգնա:

Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար ապացույցներ են ձեռք բերվել.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար ապացույցներ են ձեռք բերվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։  «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ