02 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Մեկ առողջություն»  կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը և ՍԱՊԾ Կոտայքի մարզի նախկին պետ Արամայիս Գալստյանը: ԹԵՄԱ՝  վերջին 1,5 տարում սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծված կոռուպցիան և  ոչ իրավաչափ գործողությունները. փաստերն ու սպասվող հետևանքները:

Ո՞ր եղանակով տեղափոխված մեքնենաները կմաքսազերծվեն Գյումրիում. մանրամասնում է ՊԵԿ նախագահի տեղակալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին։ Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ շրջեց ավտոմաքսատան տարածքում, ծանոթացավ շինարարական աշխատանքներին, հետաքրքրվեց՝ աշխատանքներն ինչ ժամկետներում կավարտվեն, ինչ տեխնոլոգիայով է կառուցվում: Արտաշատի ԲԿ տեղափոխված 25 թունավորված երեխաները դուրս են գրվել Շրջայցից հետո, սակայն, հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին՝ նա հեռացավ տարածքից։ Լրագրողների հարցերին պատասխանեց ՊԵԿ […]

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում դատարկ հյուրատուն է եղել. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Գյումրիում դատարկ հյուրատուն է եղել: Հոկտեմբերի 14-ին Գյումրիում տեղի ունեցած «Զբոսաշրջության զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումի ժամանակ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը հրապարակեց իրենց հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց` Անկախության օրվա կապակցությամբ Շիրակի մարզկենտրոն այցելած 7000 զբոսաշրջիկներից ընդամենը 2100-ն են մնացել Գյումրիում… Պատճառը՝ հյուրանոցների և հյուրատների դեֆիցիտն […]

Գիշերը ողբերգական վթար է տեղի ունեցել. կան զոհեր. ԱԻՆ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: Մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է: Վարորդի հետ Ներքին Գետաշենցի 17-18 տարեկան ևս երկու ուղևոր մարմնական […]

Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ. Միհրան Հակոբյանը՝ Միքայել Համբարձումյանին

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է. «Հարգելի ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյան, Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ: Ո՞նց ես կարծում, կա՞ երկրագնդի վրա մի տեղ, որ կարող ես հանգիստ ապրել՝ ընտանյոք հանդերձ: Իսկ ո՞նց ես կարծում, գոնե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հարգվելու՞ է արարքդ, […]

Ադրբեջանը ԼՂ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 150 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1100 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված