12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ր եղանակով տեղափոխված մեքնենաները կմաքսազերծվեն Գյումրիում. մանրամասնում է ՊԵԿ նախագահի տեղակալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին։ Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ շրջեց ավտոմաքսատան տարածքում, ծանոթացավ շինարարական աշխատանքներին, հետաքրքրվեց՝ աշխատանքներն ինչ ժամկետներում կավարտվեն, ինչ տեխնոլոգիայով է կառուցվում:

Արտաշատի ԲԿ տեղափոխված 25 թունավորված երեխաները դուրս են գրվել
Շրջայցից հետո, սակայն, հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին՝ նա հեռացավ տարածքից։

Լրագրողների հարցերին պատասխանեց ՊԵԿ նախագահի տեղաալ Շուշան Ներսիսյանը՝ նշելով, որ կառուցվող Հյուսիսային ավտոմաքսատունը լինելու է ոչ միայն ավտոմաքսատուն, այլ նաև արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, իսկ դա իրենից ենթադրում է շատ լայն գործառույթների իրականացում։

«Այս մաքսատունը միայն ավտոմեքենաների մաքսազերծման համար չի կառուցվում։ 2020 թվականից տարբեր գործառույթներ են տեղափոխվելու Գյումրի, իսկ 2-3 տարվա ընթացքում ամբողջությամբ պատրաստ է լինելու այս արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։

Խոսելով ավտոմաքսատան կառուցման աշխատանքների ձգձգման մասին՝ Ներսիսյանը նշեց, որ դրանք պայմանավորված են եղել եղանակային պայմաններով, ինչպես նաև՝ նախագծի փոփոխություններով։

Հարցին՝ փաստորեն Արարատյան մաքսատան գործունեությունը դադարեցվելո՞ւ է, քանի որ բոլոր մեքենաների մաքսաերծումը տեղափոխվում է Գյումրի, ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանեց, որ Երևանում կմաքսազերծվեն այն մեքենաները, որոնք տեղափոխվում են բեռնատարներով կամ տրիլերներով, իսկ այս տարբերակով չտեղափոխվող մեքենաների մաքսազերծումը կկատարվի Գյումրիում։

«Այս տարածքը հենց բացվեց՝ Արարատյան մաքսատան կարիքը էլ չի լինի։ Այս պահին մենք արդեն այս ավտոմաքսատունը համալրել ենք Գյումրիից աշխատակիցներով՝ նրանց թիվը հասցնելով 30-ի։ Երևանից ընդամենը երկու հոգի է տեղափոխվել այստեղ, իսկ երբ տարածքն ամբողջությամբ բացվի, աշխատակիցների թիվը կհասնի 55-ի»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։

Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այս ավտոմաքսատան կառուցման համար անհրաժեշտ է լինելու շուրջ 2 միլիարդ դրամ։

Հավելենք, որ Գյումրիի ավոտմաքսատան տարածքը պատկանել է ՀՀ պաշտպանության նախարարությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ