02 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Դու ոստիկան չես, դու սրիկա ես»․ միջադեպ՝ Երևանում․ News.am /տեսանյութ/

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է,  թե ինչպես են վիճաբանում քաղաքացին եւ ոստիկանը։ Կադրերից երեւում է նաեւ, որ տարածքում գտնվող ոստիկանը զանգահարում է բաժնի աշխատակիցներին, որպեսզի գան եւ բերման ենթարկեն քաղաքացուն։ NEWS.am–ը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 21–ին Շինարարների 15 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ։ Մեր տեղեկություններով՝ ոստիկանն անցնելիս է եղել […]

Վարչապետի պնդումները իր թափանցիկության մասին վերաբերում են միայն խորովածի փառատոններին եւ գինու փարթիներին. Շարմազանով /տեսանյութ/

Ինչ է կատարվում Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ`ներքին եւ արտաքին մարտահրավերներ:ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի շուրջը զարգացող արտաքին մարտահրավերներին, նշելով, թե վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ռազմական բյուջեն պետք է ավելացվի, մինչդեռ հակառակն է անում այն պարագայում, երբ հարեւան Ադրբեջանը մոտ  տոկոսով ավելացրել է սպառազինությանը հատկացվող […]

Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է․ Երվանդ Վարոսյան

Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասեց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության։  Հիմա ամեն ինչ մի կողմ, զուտ ձերբակալման փաստի մասին։ Մի կողմ թողնենք նաև այն, թե կասկածանքի հիմքում դրված արարքը համաներման տակ ընկնում է, թե ոչ։  Ձերբակալումը կարող է կիրառվել միայն անձի փախուստը կանխելու համար, էլ չասած, որ […]

Արսեն Բաբայանի ձերբակալությունն ինձ համար շոկային էր. «Իմ քայլ»-ի պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե անկեղծ լինեմ՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունն ինձ համար շոկային էր: Այս գործի իրավական ընթացակարգերի իդեալականությանը հատուկ եմ հետևելու»:

Սպանություն Երեւանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Վարդաշեն փողոցում կատարված սպանության հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 01:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:  

Արթուր Դավթյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում «Հաց բե­րո­ղի» գոր­ծով. Իրատես

Ասում են, թե ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թ­յա­նի գլ­խին սև ամ­պեր են կու­տակ­վում: Ժա­մա­նա­կին Նի­կոլ      Փա­շի­ն­յա­նին պառ­լա­մեն­տից տա­նե­լու գնա­ցած, բա­րո­յա­կա­նութ­յան, ի­րա­վա­բա­նու­թ­յան նոր­մե­րի վրա­յով վա­ղուց     «սալ­դո» ա­րած, և դրա շնոր­հիվ նույն Նի­կո­լի «ձեռ­քից» ե­րեկ գե­նե­րալ-լեյ­տե­նան­տի կոչ­ման «ար­ժա­նա­ցած գլ­խա­վոր դա­տա­խազն այս օ­րե­րին նոր խնդ­րի առջև կկանգ­նի Ար­թուր Սարգ­ս­յա­նի՝ «Հաց բե­րո­ղի» գոր­ծի առն­չու­թ­յամբ: Չնա­յած ին­քը […]

Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում. Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝  «ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ձերբակալումը կատարվում է` 1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա. 2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա: Առաջին կետով ձերբակալման համար օրենսդիրը 4 հիմք է նախատեսել, որոնք բոլորն էլ կապված են անմիջանորեն ծագած կասկածանքի հետ: Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է […]

Արսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն. Հրապարակ

Առողջապահության գծով պետպատվերի գումարների բաշխման թեման այնքան է արծարծվել և այնքան շատ է շոշափվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու թեման, որ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թևանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։ Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

Հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթեւեկում, 2 միլիոն դոլարով վերանորոգված պետական առանձնատանն է ապրում, կրկնակի բարձրացված աշխատավարձ է ստանում (գաղտնի որոշմամբ). Իրատես

Ոչ վաղ անցյալում, իշխանությանը քննադատելիս, նախկին ընդդիմադիրներն ասում էին, թե իշխանության ու ժողովրդի միջեւ կապը խզվել է, իշխանավորները միայն իրենց թանկարժեք մեքենաների պատուհանից են նայում խնդիրներին։ Այսօր էլ, պարզվում է, շատ բան չի փոխվել, ուղղակի այդ կապը միայն վիրտուալ հատվածում է, այսինքն, ժողովուրդը դարձել է ֆեյսբուքյան հանրույթ (այն էլ` խիստ ընտրողաբար. սպիտակները մերոնքական են, սեւերը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ