20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է․ Երվանդ Վարոսյան

Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասեց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության։ 

Հիմա ամեն ինչ մի կողմ, զուտ ձերբակալման փաստի մասին։ Մի կողմ թողնենք նաև այն, թե կասկածանքի հիմքում դրված արարքը համաներման տակ ընկնում է, թե ոչ։ 

Ձերբակալումը կարող է կիրառվել միայն անձի փախուստը կանխելու համար, էլ չասած, որ դա պետք է իրականացվի ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո, երբ ականատեսը մատնացույց է անում անձին որպես հանցավոր արարքի կատարող։

Հիմա. միայն այն հանգամանքը, որ անձը զանգում, պայմանավորվում ու ներկայանում է, արդեն վկայում է այն մասին, որ նրա պարագայում ձերբակալման` օրենքով սահմանված նպատակը առկա չէ ու ձերբակալումն ապօրինի է։

Մնացածն էլ դե արդեն պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ