08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Վլադիմիր Կարապետյանը քաղաքական սուտ հայտարարություն է կատարել. փորձագետ /տեսանյութ/

Ռազմական պահեստազորի  պետ Վոլոդյա Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի ձերբակալության մասին նկատեց, որ այն հոդվածով, որով Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա է քրեական գործ հարուցվել, կալանք չի լինում, տույժ է լինում: «Երբ տեսել են, որ չեն կարող Արսեն Բաբայանին կալանքի մեջ պահել, նոր հոդվածով են մեղադրանք առաջադրել»,-ասաց նա: Նա […]

Լավրովը գալիս է Երևան. Ստորագրվելու է փաստաթուղթ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին այցելելու է Հայաստան: «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք դեպի Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ: Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգներին ռուսական սահմաններին մոտ այդ երկրի «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար և խոստացել է հասնել այն […]

«Էդ PR խոդերը՝ ոտքով քայլել, հեծանիվ, մետրո չեն աշխատելու» /տեսանյութ/

Քաղաքագետ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ներքաղաքական կյանքի ամենաաղմկոտ հարցերից մեկին՝ ինչու է գաղտնի բարձրացվել նախարարների աշխատավարձը այն դեպքում, երբ իշխանության եկած նոր կառավարությունը պիտի գոտիները ձգելու կուրս վերցներ: 

Առողջապահության նախարարությունը համառորեն չի ուզում պարզաբանել մայրական եւ մանկական մահացության հաճախացման պատճառները /տեսանյութ/

https://www.youtube.com/watch?v=T6LY1OnnwDE Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և ըստ ամենայնի պատվաստման զոհ դարձած փոքրիկի հայրը՝ Նարեկ Գրիգորյանը, այսօր անդրադարձել են պատվաստումների դրական և թերի կողմերին. ինչ է թաքցնում առողջապահության նախարարությունը:

2 ընտանիք իրավունք չունի մսխել պետբյուջեն. բողոքի ակցիա կառավարական առանձնատների մոտ

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Ձորափի 74 հասցեում՝ կառավարական առանձնատների մոտ, բողոքի ակցիա է կազմակերպել՝ նշելով, թե երկու ընտանիքներ մսխում են բյուջեի գումարները՝ դրանք ծախսելով թանկարժեք վերանորոգումների վրա։ «Մենք պահանջելու ենք, որ այս 20 հեկտար հողատարածքում պետբյուջեից ոչ թե թաքուն կամ նաեւ հայտնի միջոցներով չմխսվեն միայն 2 ընտանիքների բարեկեցությունն ապահովելու համար»- նշեց Աղեկյանը՝ հավելելով, […]

Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Ոստիկանապետից հանցագործության պատվե՞ր է կատարել

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Մկրտչյանի էջից.  Հ Հ Նուբարաշենի հոգեբուժարանի ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Հ Հ Ոստիկանապետից հանցագործության պատվեր է կատարել, առանց բժշկական հետազոտության առողջ ոստիկանին ընդգրկեց կենտրոնի հիվանդ Հ Հ ոստիկանության որոշ բարցրաստիճան ոստիկանների քրեածին հանցագործությունը ծածկելու երեք անչափահաս երեխաների հղի կնոջ հոգեմեդ դեղ տալը 25 օր Արթմեդ սթրես կենտրոնում ոստիկանին վիրահատության ենթարկելը , […]

Երկրի ղեկավարի խոսնակը խոսելուց առաջ կարիք ունի մտածելու․ փաստաբան

Վարչապետի խոսնակը հայտարարում է, որ գնդապետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից քաղաքական հայտարարություն անելու պատճառով։ Փաստորեն քաղաքական հայտարարություն է որակվել ոստիկանությանը վերաբերող օրենքի կոնկրետ նախագծի վերաբերյալ ոստիկանության ներկայացուցիչ Հ.Քոչարյանի հնչեցված կարծիքը։ Ես այնուամենայնիվ մնում եմ այն կարծիքին, որ երկրի ղեկավարի խոսնակը խոսելուց առաջ կարիք ունի մտածելու։ Այդ նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելը ոչ միայն չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ