08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Եթե կառավարությունը գորգ է լվանում 5 մլն դրամով, քաղաքացու օրվան ծախսում է 124 մլն դրամ, ինչո՞ւ են Մարաղայի կոտորածի հուշաքարի տեղադրումը մերժում /տեսանյութ/

«Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը չի հասկանում Երեւանի քաղաքապետարանի մերժումը մարաղացիների դիմումին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղադրել Մարաղայի կոտորածին նվիրված հուշակոթող: «Իրենք նշել էին, որ բյուջեով նախատեսված չէ, որ իրականացնեն խաչքարի ծախսերը: Ես որպես ՀՀ քաղաքացի չեմ հավատում, որովհետեւ եթե մենք գորգ ենք լվանում 5 մլն դրամով, քաղաքացու օրվան ծախսում ենք124 մլն դրամ, ինչո՞ւ […]

«Արցախի հարցում ստեղծված պայթունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է» . Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները BBC-ին տված սկանդալային հարցազրույցի հետքերով, զավեշտալի են։ Նախարարը քաղաքական եւ հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած՝ թույլ եւ անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարության գոյությանը։ Նախարարը չարամտորեն մոռանում է, որ մինչեւ իշխանափոխություն նման բազմակարծություն եւ ազատություններ « Սերժի Հայաստանում» […]

«Չի՛ կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի». Խոսրով Հարությունյան

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյբսուքյան իր էջում գրել է. «Չի կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի: Ա. Չեխով Եվ այսպես հերթը հասավ Վազգեն Մանուկյանին: Լրահոսը հեղեղված է անորոշ ծագում և քաղաքական կողմնորոշում, բայց հստակ հանցագործ անցյալ ունեցող մեկի՝ Վազգեն Մանուկյանի հասցեին արված բարբաջանքով: Անշուշտ Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու իրական դրդապատճառները կարելի կռահել: Ով կարող […]

Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Հատուկ քննչական ծառայության /ՀՔԾ/ կողմից «Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացնելու» առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված դատավարական և նյութական խախտումները բազմաթիվ և տարաբնույթ են: Վարույթ իրականացնող մարմնի և դատարանի կողմից թույլ տրված սխալների նման առատության պայմաններում առանձնակի է նաև ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա […]

ԱԺ-ում իրական ընդդիմություն չկա: Փողոցային պայքար ենք սկսում, որը կրկնելու է Նիկոլ Փաշինյանի քայլերը. Հայոց ազգային դաշինք /տեսանյութ/

Հայոց ազգային դաշինք կուսակցության ղեկավար Արմեն Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ առաջիկայում փողոցային պայքար են նախաձեռնելու իշխանությունների դեմ, որը կկրկնի 2018թ. գարնանը Նիկոլ Փաշինյանի կողմից արված քայլերը:  «Այս կառավարությունը, որին ընտրել է Ազգային ժողովը, այլեւս չի արտացոլում ժողովրդի պահանջարկը: ԱԺ-ն պետք է փոփոխվի, Ազգային ժողովում իրական ընդդիմություն չկա եւ քանի որ Սահմանադրության մեջ […]

Արման Բաբաջանյանը գործում է Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.  «Երեկ քաղաքական բանսարկության առաջամարտիկ Արման Բաբաջանյանը հանդես եկավ հերթական ցնցող նախաձեռնությամբ, այս անգամ էլ իր սլաքը ուղղելով մեր հանրապետության առաջին վարչապետ, Արցախյան պատերազմի հաղթանակը կռած առաջնորդներից մեկի, և Տեր-Պետրոսյանի ապազգային իշխանության դեմ պայքարը գլխավորած Վազգեն Մանուկյանի դեմ։ Այս կապակցությամբ, ես կուզենայի նշել ընդամենը մի քանի կետ՝ ա) […]

Հնարավոր է քրեական գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ

ՀՀ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի տված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը  յուրացնելու դեպքի առթիվ,  որին էլ հաջորդել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումը, այնուհետեւ նույն քրգործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը նկատում է.  «Հայաստանում իրականացվող արդարադատության հետ կապված զավեշտալի փաստն այն է, որ այս պահին ՀՀ քրեական օրենսգքրի 300-րդ հոդվածի 2-րդ մասով հնարավոր է քրեական  գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ»  պատգամավոր Արման  Բաբաջանյանի դեմ: Մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովը, Հայաստանի խորհրդարանում եղել են անկախ պատգամավորներ, որոնք ընտրված են  եղել ժողովրդի ուղղակի ձայներով: ՀՀ բարեփոխված սահմանադրության համաձայն ՀՀ ԱԺ-ում այլեւս «անկախ»  պատգամավորի  ինստիտուտ գոյություն չունի եւ ցանկացած պատգամավոր խորհրդարան է մուտք գործում բացառապես ներառվելով որեւէ  խմբակցության ցուցակում, ինչը նաեւ վկայում է այն մասին, որ խմբակցություններից դուրս որեւէ անկախ պատգամավոր չի կարող մանդատ ունենալ Հայաստանի Ազգային ժողովում: Այլ խոսքով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարված ու իրեն «անկախ» պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանն անօրինական կերպով յուրացրել է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը»: Ռ. Մարգարյանը հիշեցնում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով «իշխանությունը պահելը`  Հանրապետության  Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը  շարունակելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով».  «Նման գործընթաց տեղի ունեցավ նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ հրաժարվելով  «Հանրապետական» խմբակցությունից  իրենց անկախ պատգամավորներ հռչակեցին:  Դա, իհարկե, չի կարող Արման Բաբաջանյանի  կողմից մանդատի յուրացման դեպքի համար օրինական հիմք ծառայել, քանի որ հիշյալ պատգամավորները նման քայլի դիմեցին անկախ իրենց կամքից, նկատի առնելով իրենց դեմ գործադրված թաքուն ու բացահայտ սպառնալիքներն ու ճնշումները»:   Որպես հետգրություն՝ իրավաբանը ներկայացրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ