ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Ռոբերտ Շուման ինստիտուտի առաջնորդության դասընթացին
Օրերս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Ռոբերտ Շուման ինստիտուտի կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդներ 2019-2020» ծրագրի երկրորդ՝ «Միջազգային եւ անվտանգության հիմնախնդիրներ» խորագիրը կրող մասը: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Հայկազ Շահնազարյանը: Եռօրյա ծրագրի ընթացքում կազմակերպվել են դասախոսություններ նվիրված տարածաշրջանային անվտանգության, քաղաքական ճգնաժամերի կառավարման, 21-րդ դարի մարտահրավերների, ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների եւ մի շարք այլ հիմնախնդիրների քննարկմանը: […]





































