01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Բերման են ենթարկել, որպեսզի ոստիկանությունը տիրանա հեռախոսներին և նրանցում ներբեռնի անձնական նամակագրությունները բացահայտող ծրագրեր

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, առավել ևս, որ գիտենք, թե ինչի համար են բերման ենթարկել։ Նիկոլ Փաշինյանը լինելով բանակից խուսափած, մեծամասամբ դասալիքների կառավարության դասալիք ղեկավար, բանակի օրով «Մասկի շոու» է կազմակերպել բանակում երկարամյա ծառայություն անցած մարդու նկատմամբ։ Սա ամենախորհրդանշական երևույթն է, որ դասալիքը բերման է ենթարկում բանակում երկարամյա ծառայություն անցածին։ Սա նաև վրեժ է։ Եկեք […]

Բոլորին բռնաբարել սպառնացող քաղաքական իմպոտենտի այս ակցիաները ազդեցություն չեն ունենա. Ադեկվադ

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի բերման ենթարկելու մասին, որում ասվում է.  «Րոպեներ առաջ «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին դիմակավոր անձանց կողմից ձեռնաշղթաներով առևանգելու տեսանյութ տարածվեց։ Սկսվեց ռեպրեսիաների նոր փուլ, երբ զենքով Էրեբունի-պլազա ներխուժողին առանց ձեռնաշղթա ուղեկցում են ոստիկանապետի մեքենա, իսկ Մալյան Նարեկին, որ երբևէ չի հրաժարվել […]

Նարեկ Մալյանին բաց թողեցին

Քիչ առաջ բաց թողեցին քաղակտիվիստ Նարեկ Մալյանին: Նա լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իրեն տարել էին ապօրինի զենք կրելու համար, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Նա նշեց, որ իրեն բերման ենթարկելու պատճառը Լարիսա Մինասյանի հրահանգն է Փաշինյանին: Մալյանի խոսքով՝ Մինասյանը Փաշինյանի հետ կոշտ զրույց է ունեցել և հրահանգել է զբաղվել Մալյանով:  

«Ցունամին մոտենում է». Արմեն Աշոտյան

Ոստիկանների կողմից բերման ենթարկված Նարեկ Մալյանի և մյուսներին աջակցելու է եկել նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ բանակի օրով նման գործողությունները կնշանավորեն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներով, նրա խոսքով՝ սա վհուկների որս է: Աշոտյանին հարցրինք՝ գուցե Հիբրիդային հեղաշրջման կանխարգելման փո՞րձ է, պատասխանեց, որ հեղաշրջումները տեղի են ունենում իշխանության ներսից, այլ ոչ փողոցից, դա վկայում է, որ Փաշինյանը իրավիճակին […]

Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը

«Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը ևս բերման է ենթարկվել, այս մասին ոստիկանության 6-րդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։  «Նա Արցախից գալիս էր Երևան», – ասաց Նարեկ Սամսոնյանը։  Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը։ 

Հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին Հենարան մամուլի ակումբում

Հունվարի 29-ին՝ ժամը  12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը: ԹԵՄԱ՝  Լոռու մարզում խոզերի մասսայական անկման հնարավոր պատճառները. Հայաստանում կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների իրավիճակը. ռիսկերն ու հետևանքները:  

Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը

Քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։

Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրությունը է տարածել, որում ասվում է. «Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»:    

Սա էլ է անցնելու։ Բայց ուսադիրի պատվի մասին մի մոռացեք, ամոթ է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը ծպտուն չի հանում, երբ վարչապետը ՊՊԾ գունդ գրավածների հետ կառավարությունում հանդիպում է, բայց խոնարհաբար ձերբակալում է Նարեկ Մալյանին, ով պայքարում է հակապետական ու ապազգային տարրերի դեմ։ Սա էլ է անցնելու։ Բայց ուսադիրի պատվի մասին մի մոռացեք, ամոթ է։ Հ.Գ. Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ