Հայաստանում սահմանադրական հանրաքվե կանցկացվի
Ազգային ժողովը 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։





































