23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանի դպրոցներում խոզի գրիպի համատարած դեպքեր են գրանցվել. ArmDaily.am

ArmDaily.am-ին տեղեկություններ են հասել, որ Երևանի մի շարք դպրոցներում H1N1 (խոզի գրիպի) համատարած դեպքեր են եղել։

Մեզ հայտնի է դարձել, որ դպրոցներում երեխաների հաճախելիությունը բավականին ցածր է, հաստատություններ կան, որտեղ չեն թողնում դրսից մարդ մտնի, որպեսզի վիրուսներ չտարածվի։

Մի շարք դպրոցներում մանկավարժները իրենք հորդորում են ծնողներին երեխաներին դպրոց չուղարկել, քանի որ սուր շնչառական վարակների ակտիվություն է նկատվել։ Իսկ այն երեխաներին, որոնք տաքություն ու գրիպի ախտանիշներ ունեն, չեն ընդունում դպրոց։ Առողջապահության նախարարությունից ArmDaily.am-ին հայտնեցին, որ Հայաստանում շրջանառվում է գրիպի H1N1 ենթատեսակը և B տեսակը.«Իսկ երեխաներին տուն են ուղարկում, որովհետև իրականացվում է համաճարակաբանական ֆիլտր, արդյունքում գրիպանման երևույթներով երեխաները տուն են ուղարկվում»։

Մեզ հայտնի էր դարձել նաեւ, որ Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում խոզի գրիպի մի քանի դեպքեր դեպքեր են արձանագրվել։ Տնօրեն Նատալյա Ստեփանյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունները. «Իմ տվյալներով՝ խոզի գրիպը հաստատվել է 13-14 աշակերտի մոտ, ծնողները տարել են պոլիկլինիկա, հիվանդանոց, հետազոտել, հաստատվել է։

Բայց այս պահի դրությամբ առաջին հերթ հաճախող մոտ 1500 աշակերտներից 452-ը բացակա է, որոնց մոտ սուր շնչառական վարակներ են հայտնաբերվել, բայց խոզի գրիպի հետ կապված հետազոտություն չեն անցել։ Իհարկե, բացակա աշակերտների մեջ կան այնպիսիք, որոնց ծնողները չեն ուղարկել չհիվանդանալու, չվարակվելու համար։ Այն երեխաներին, որոնց մոտ գրիպի ախտանշաններ կան, ծնողների հետ ուղարկում ենք տուն»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ