03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սահմանին հոսպիտալացումներ եղել են: Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ի պատասխան կորոնավիրուսի վերաբերյալ քաղաքացիների հարցումների, պարզաբանումներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում:

«Այո, սահմանին հոսպիտալացումներ եղել են։ Այո, եղել են Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Այո, նրանք և ոչ միայն նրանք մեկուսացվել և հոսպիտալացվել են։

Ինչո՞ւ այս մասին չի հրապարակվել։

Շատ պարզ պատճառով։ Սրանք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի ընթացիկ հսկողական աշխատանքներն են՝ ուղղված կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն։ Սրանց սահուն հաջորդում են Առողջապահության նախարարության աշխատանքները։

Չինաստանից ժամանած կամ այդ երկրում վերջին 14 օրվա ընթացքում գտնված յուրաքանչյուր անձ, ում մոտ սահմանը հատելիս ջերմաչափման արդյունքում արձանագրվում է 37 և բարձր ջերմություն, անձնակազմի և ուղևորների հետ շփումը սահմանափակելու նպատակով մեկուսացվում և հոսպիտալացվում է։ Նրանց առողջական հետագա վիճակով շարունակում է զբաղվել արդեն առողջապահության նախարարությունը։

Բարեբախտաբար, մինչ օրս հոսպիտալացված անձանցից և ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել։ Այս առումով պարբերաբար տրամադրվում է ամփոփ սպառիչ տեղեկատվություն, երբ ԱՆ-ն ունենում է համապատասխան հետազոտությունների արդյունքները։

Ավելորդ խուճապի կարիք չկա։ Կարևորը՝ պատկան մարմիններն իրենց տեղում են։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն օդային և ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները։

Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ԱԱՏՄ-ն սերտորեն գործակցում է պատկան այլ կառույցների հետ»,- նշված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պարզաբանման մեջ։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ