22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մարտական դիրքերում զինվոր է մահացել

Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը […]

Համավարակը ջրի երես հանեց տնտեսության հիվանդությունները.168.am

168.am-ը գրում է․ «Համավարակը պատուհաս է դարձել կառավարության գլխին։ Քիչ են առողջապահական խնդիրները, երբ ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել վարակի տարածումը, ակտիվացել են նաև տնտեսության մեջ եղած հիվանդությունները։ Համավարակը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է նույնքան խոցելի լինել, ինչքան նախկինում։ Տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող դրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները դատարկ խոսակցություններ էին։ Ընդամենն առիթ […]

Սա ծաղրանք է ժողովրդավարության և իրավունքի նկատմամբ․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անցած շաբաթ դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել նրան, քանի որ նա վիճաբանել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, նրանից հետո, երբ այդ խմբակցությունը, առանց որևէ հանրային քննարկման, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու, օգտվելով արտակարգ դրության պայմաններից, վավերացրել էր վիճահարույց Լանզարոտեի կոնվենցիան։ […]

Հերթական ապտակը Ռուսաստանից․ «Հրապարակ»

«ԵԱՏՄ խորհրդի հերթական տեսակոնֆերանսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է մեզ համար ամենացավոտ հարցերից մեկին՝ գազի գնին․ «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձեւավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով ձեւավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ՝ հիմնականը: Առանց […]

Իսկ ո՞ւմ հետ «կապ ունի» երկրի վարչապետը. «Փաստ»

«Ես այդ մարդկանց հետ կապ չունեմ»: Այս արտահայտությունն արել է երկրի վարչապետը: Ոչ ընդդիմադիր Փաշինյանը, այլ ամբողջ Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Նման հայտարարություն նա արել է այն մարդկանց հասցեին, որոնք հավատում են իշխանության հետ կապված այս կամ այն բացասական տեղեկությանը:  Սա երեւի ամենավտանգավոր ձեւակերպումներից մեկն է, որ կարող էր տալ հանրապետության վարչապետը: Այստեղ մի քանի խնդիր […]

Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը. Թաթոյանը՝ Տաթևիկ Ռևազյանի մասին

Հենց նոր տեսա Տաթեւիկ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։ Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երեւույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել […]

Հարկատուների հաշվին նոր «շքեղություն» ԱԺ-ում․ «Հրապարակ»

«ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որ ԱԺ հանձնաժողովների նախագահները խորհրդականներ ունենան։ Այժմ հանձնաժողովներն ունեն 1 համակարգող փորձագետ, 2 փորձագետ (մասնագետ) եւ 1 գործավար (օգնական): Օգնականն աշխատանքի է ընդունվում հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները քաղծառայողներ են: Հետաքրքիր է հիմնավորումը․ «Խորհրդականի պաշտոնը․․․ ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը»: Այսինքն, թիվ […]

«Իմ փչացածության մակարդակը հավասար է ձեր փչացածության մակարդակին». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մուննաթ, հաթաթա, պատասխանատվության իսպառ բացակայությունը: Եվ այս անձը ոչ պատերազմ ոչ խաղաղություն իրավիճակում գտնվող երկրի վարչապետն է… Հավատո՞ւմ եք, հավատացեք, չէ, ձեր հերն էլ անիծած։ Ուզում եք, հավատացեք, ուզում եք՝ ոչ, շատ պետքս է… Ով ինչին հավատում ա, թող հավատա, հալալա իրան: Երկու տարի հերքում […]

«Հիշելով Նիկոլի գործունեությունն ինչպես ընդդիմադիր ժամանակ, այնպես էլ վարչապետ դառնալուց հետո, փաստենք ուրեմն, որ իր նման փչացած չի եղել ու չկա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե, ըստ Փաշինյանի, քաղաքական քննադատության մեջ յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով, ապա հիշելով Նիկոլի գործունեությունն ինչպես ընդդիմադիր ժամանակ, այնպես էլ վարչապետ դառնալուց հետո, փաստենք ուրեմն, որ իր նման փչացած չի եղել ու չկա»:

Եթե կորոնավիրուսի տարածման այս դինամիկան շարունակվի, հնարավոր է՝ օրական տասնյակ մահվան դեպքեր լինեն. Վարչապետ (Տեսանյութ)

Այս պահին բավական մեծ խնդրի առաջ ենք կանգնած: Դրա պատճառն այն է, որ բոլորս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք ստեղծված իրավիճակին», – ասաց վարչապետը։     Նրա խոսքով՝ այսօր երկրում ամենօրյա միջին մահացությունն ավելի քիչ է, քան եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ